Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան

15:37 06.05.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս: Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը և պահպանմանը: Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ գործուն քայլեր կձեռնարկվեն այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանն ընդգծեց, որ այսօր Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, արհամարհում է միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը և միջազգային իրավունքի նորմերը:

«Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

Երևանի Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը

17:48 13.08.2025

Երևանի Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը

Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածեր չկան: Ըստ «Volkswagen»-ի վարորդի հայտարարության՝ վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար ետ է ընթացել, կոտրել Բժշկական համալսարանի լաբորատորիայի մասնաշենքի ապակե ցուցափեղկը, մխրճվել ներս ու բռնկվել: Պարեկային […] ...

Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

17:42 13.08.2025

Մեզ զրկում են մեր երազանքից. «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

Անգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Քրիստալ Փելասի» ղեկավարությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ ի նշան ՈՒԵՖԱ-ի դեմ բողոքի: «Այն ժամանակ, երբ մենք պետք է տոնեինք Անգլիայի Սուպերգավաթում մեր հաղթանակը, ՈՒԵՖԱ-ի և սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը ցույց տվեց, որ մարզական արժեքները կորցնում են իրենց իմաստը: Մենք մայիսին գավաթի եզրափակչում հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին» և նվաճեցինք Եվրոպա լիգայում […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

17:35 13.08.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 3-ին, 5-ին և 6-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ 3-ին, 7-ին և 9-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, […] ...

Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններում

17:27 13.08.2025

Երիտասարդության միջազգային օրը՝ ՆԳՆ ծառայություններում

Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։ Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող […] ...

BACK_TO_TOP