18:47 11.05.2021
ԱՄՆ-ն կշարունակի ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո,- հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel-ին:
«Մենք չենք թողնի Աֆղանստանը: Երբ զորքերի դուրսբերումն ավարտվի, մենք նոր էջ կբացենք մեր համագործակցության պատմության մեջ: Աֆղանստանը կլինի ամերիկյան և արտասահմանյան օգնություն ստացող առաջին պետությունների շարքում: Այդ օգնությունը կներառի աջակցություն աֆղանական անվտանգության ուժերին, հումանիտար օգնություն և օգնություն՝ զարգացման նպատակով»,- ասել է Խալիլզադը:
«Աֆղանական անվտանգության ուժերը ազգային ինստիտուտ են, որ արժանի են աջակցության: Մենք կունենանք ուժեղ դեսպանատուն»,- ասել է ներկայացուցիչը: Նաև նշել է, որ ԱՄՆ-ը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի վերացնի Աֆղանստանում բռնությունը խաղաղ համաձայնագիր ստորագրելու միջոցով: Հակառակ պարագայում իրավիճակը կարող է սրվել,- կարծիք է հատնել Խալիլզադը:
«Մենք կմնանք Աֆղանստանի լավ բարեկամը և պատրաստ ենք աջակցել ցանկացած պարագայում»,- ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: Հիշեցնենք, ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ավարտում է աֆղանական օպերացիան, որը ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև ռազմական օպերացիան էր:
Ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսվել էր նախորդ շաբաթ: Այն կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը: 2010-2013 թվականերին ԱՄՆ ավելի քան 150.000 զորք կար Աֆղանստանում: Հիմնական զորամիավորումները այնտեղից դուրս էին բերվել 2014 թվականին:
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...