Գիտնականները նշել են հետքովիդային համախտանիշի հիմնական ախտանշանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Գիտնականները նշել են հետքովիդային համախտանիշի հիմնական ախտանշանները

19:33 16.05.2021

Ամերիկացի գիտնականները համախմբային ուսումնասիրություն են անցկացրել հետքովիդային համախտանիշով հիվանդների շրջանում: Նրանց մեծ մասի մոտ առկա է եղել շնչառական և հոգեկան հիվանդության ախտանշաններ, բայց «երկարատև կորոնավիրուսի» ամենատարածված նշաններն են եղել դեպրեսիան, տագնապը, տրամադրության խանգարումները և հոգնածությունը: Հետազոտությունը հրապարակված է Mayo Clinic Proceedings- ում:

Post-COVID սինդրոմը, որը հայտնի է նաև որպես «երկար COVID» կամ PCS (Post-COVID-19 սինդրոմ), ախտանշանների համալիր է, որոնք պահպանվում են COVID-19 հիվանդների մոտ երկար ժամանակ՝ երկու-երեք ամիս, և երբեմն էլ՝ ավելին:

Մեյոյի կլինիկայի հետազոտողները հրապարակել են իրենց խմբի դիտարկման արդյունքները առաջին խմբի հիվանդների վրա, որոնք մասնակցել են COVID-19-ից հետո վերականգնողական ծրագրին (CARP), որը ստեղծվել է PCS ունեցող հիվանդներին գնահատելու և բուժելու համար: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեղինակները հետազոտել են 100 մարդու՝ 68 կնոջ և 32 տղամարդու: Հիվանդների միջին տարիքը 45 տարեկան է եղել, և նրանց վիճակը գնահատվել է վարակվելուց հետո 93 օր անց:

Հիվանդների ամենատարածված ախտանշանը հոգնածությունն է եղել, 80 տոկոսը հայտնել է անսովոր քրոնիկ հոգնածություն, 59 տոկոսը՝ շնչառական ախտանշանների ու նույնքան մարդ էլ նյարդաբանական գանգատներ է ունեցել: Հիվանդների ավելի քան մեկ երրորդը հայտնել է տարրական առօրյա գործունեություն իրականացնելիս ճանաչողական դժվարությունների մասին, և միայն յուրաքանչյուր երրորդն է հաստատել, որ հիվանդությունից հետո կարողացել է ամբողջությամբ վերադառնալ լիարժեք աշխատանքային գործունեության:

«Ուսումնասիրության մասնակիցների մեծամասնությունը նախքան COVID-19- ը չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ, և նրանցից շատերի մոտ հիվանդությունն այնքան ծանր ընթացք չի ունեցել, որպեսզի հոսպիտալացման կարիք լիներ», -ասել է հոդվածի առաջին հեղինակ, Մեյո կլինիկայի բժշկական տնօրեն և CARP ծրագրի ղեկավար դոկտոր Գրեգ Վանիչկաչորնան:

«Ուսումնասիրության ժամանակ հիվանդների մեծամասնությունը, չնայած ախտանշաններին, ունեցել են նորմալ անալիզներ, և սա այն խնդիրներից մեկն է, որը կապված է PCS ախտորոշման և դրա հետագա արդյունավետ բուժման հետ:

Հեղինակները կարծում են, որ հետքովիդային համախտանիշն անկախ հիվանդություն է, որը պահանջում է առանձին բուժում, առանց որի հիվանդները երկար ժամանակ չեն կարողանա վերադառնալ աշխատանքի և բնականոն կյանքի: Մեյո կլինիկան մշակել է հատուկ վերականգնողական ծրագիր COVID-19- ից հետո վերականգնման համար և սկսել է օգնություն տրամադրել PCS ունեցող հիվանդներին 2020 թվականի հունիսից:
«Հիվանդների մեծ մասը, որոնց հետ մենք աշխատել ենք, ֆիզիոթերապիայի, աշխատանքային կամ ուղեղի վերականգնողական թերապիայի կարիք են ունեցել՝ ճանաչողական  խանգարումները վերացնելու համար: Շատերը հոգնածություն են զգացել, և կեսից ավելին նաև հաղորդել են մտածողության հետ կապված խնդիրների մասին, որոնք հայտնի են որպես «ուղեղային մառախուղ», – ասել է բժիշկ Վանիչկաչորնը՝ նշելով, որ շատերը չեն կարողացել նորմալ աշխատանքային առօրյայի վերադառնալ ծայրահեղ դեպքում մի քանի ամիս:

Հեղինակների կարծիքով՝ սուր կորոնավիրուսային վարակից ապաքինված և «երկար COVID» – ի երկարատև ախտանշաններով  հիվանդները չպետք է սպասեն, մինչ «ամեն ինչ ինքնըստինքյան կվերանա», և բժիշկները պետք է պատրաստ լինեն ընդունելու այդպիսի հիվանդների և տրամադրելու նրանց առաջինը հոգեբանական աջակցություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

16:45 27.06.2025

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

16:30 27.06.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

Հունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

16:22 27.06.2025

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիան

16:15 27.06.2025

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

16:08 27.06.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […] ...

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:58 27.06.2025

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...

BACK_TO_TOP