22:56 13.05.2021
Journal of Comparative Physiology-ն հրապարակել է Ալբերտ Էյնշտեյնի նախկինում անհայտ նամակը, որում նա քննարկել է մեղուների և թռչունների հատուկ զգայարանները, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել թռիչքի ժամանակ: Նամակում գիտնականը կանխատեսում է կենդանիների սենսորիկայի ուսումնասիրության հիման վրա գիտության նոր ուղղությունների մոտալուտ առաջացումը:
Հաղորդագրությունը գրվել է 1949 թվականին և հասցեագրված է անգլիացի ինժեներ Գլեն Դեվիսին, որը զբաղվում էր ռադարների մշակմամբ: 2011 թ.-ին գիտնականի այրին՝ Ջուդիթ Դեյվիսը, պատճենը նվիրել է Երուսաղեմի Եբրայական համալսարանի արխիվներին, որտեղ Էյնշտեյնը կտակել է իր նամակները և գրառումները: Փաստաթուղթն ուսումնասիրել են Ավստրալիայի Մելբուրնի Թագավորական տեխնոլոգիական համալսարանի (RMIT) գիտնականները:
Դրանում ֆիզիկոսն անդրադառնում է այն փաստին, որ կենդանիների զգայարանների ուսումնասիրությունները կարող են գիտության մեջ նոր հայտնագործությունների հանգեցնել, ինչպես նաև գրում է ավստրիացի էթոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կառլ ֆոն Ֆրիշի՝ մեղուների զգայական օրգանների ուսումնասիրության առաջատար փորձագետներից մեկի հետ հանդիպման մասին:
Հայտնի է, որ Էյնշտեյնը 1949 թվականի ապրիլին ներկա է գտնվել Պրինսթոնի համալսարանում ֆոն Ֆրիշի դասախոսությանը, որտեղ նա ներկայացրել է իր հետազոտությունն այն մասին, թե ինչպես են մեղուները արդյունավետ տեղաշարժվում՝ օգտագործելով ցրված լույսի բևեռացնող հատկությունները: Հաջորդ օրը գիտնականները հանդիպել են: Թեպետ պաշտոնապես փաստաթղթավորված չէ, նամակը հաստատում է նրանց հաղորդակցությունը:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Գլին Դևիսին ուղղված ուղերձը ցույց է տալիս Էյնշտեյնի գիտական հետաքրքրությունների լայնությունը և ցույց է տալիս, որ նա հետաքրքրություն է ցուցաբերել ֆոն Ֆրիշի և նրա հետազոտությունների նկատմամբ:
«Լիովին հնարավոր է, որ չվող թռչունների և աղավնիների վարքի ուսումնասիրությունը մի օր կարող է հանգեցնել որոշ ֆիզիկական գործընթացների ըմբռնմանը, որոնք դեռ հայտնի չեն», – գրում է ֆիզիկոսը:
«Ավելի քան 70 տարի անց մենք գիտենք, որ Էյնշտեյնի ենթադրությունը ճիշտ է ստացվել, – նշում են հոդվածի հեղինակները,-Ներկայիս ապացույցները վկայում են այն մասին, որ թռչունները կարող են զգալ Երկրի մագնիսական դաշտը՝ իրենց աչքերում եղած հատուկ ֆոտոռեցեպտորների միջոցով, որոնք զգայուն են մոլորակի մագնիսական դաշտում փոքր փոփոխությունների նկատմամբ. մի բան, որը նրանց թույլ է տալիս հազարավոր կիլոմետրեր անցնել առանց մոլորվելու»:
09:55 12.08.2025
Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը09:50 12.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ինՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...
09:47 12.08.2025
ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին, այս մասին հայտնոպմ ենՊաշտպզնի աշխատակազմից։ «ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են […] ...
09:43 12.08.2025
Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունըՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ կարող է մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ալյասկայում: Այս մասին նա ասել է օգոստոսի 11-ին Fox News-ին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա կմասնակցի Թրամփ-Պուտին հանդիպմանը, Հեգսեթը պատասխանել է. «Չգիտեմ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի իմ գրաֆիկը։ Հնարավոր է»։ ...
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:30 12.08.2025
Վաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի մայրաքաղաքում ոստիկանությունը դաշնային վերահսկողության տակ դնելու և հանցավորության դեմ պայքարի համար Ազգային գվարդիա ուղարկելու որոշումը աննախադեպ է, և տեղական իշխանությունները մտադիր են հասնել դրա չեղարկմանը, հայտարարել է քաղաքապետ Մյուրիել Բաուզերը։ «Այսօրվա գործողությունը մտահոգիչ է և աննախադեպ։ Մենք ամեն օր աշխատելու ենք այս արտակարգ իրավիճակը վերացնելու համար», – ասել է նա […] ...