Հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց մենք չենք ծանոթացել. Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց տրամադրել մայր քրեական գործի բոլոր նյութերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց մենք չենք ծանոթացել. Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց տրամադրել մայր քրեական գործի բոլոր նյութերը

17:25 13.05.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստում այսօր Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդեց մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ մայր քրեական գործով 2020թ․-ի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերի, Սևան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճեները։

Ըստ պաշտպանի՝ երբ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, վերջինիս արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։

Հիշեցնենք, որ 2020թ․-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Սևան Քոչարյանի ցուցմունքի թույլատրելիությունը հարցականի տակ է:

 «Պաշտպանության կողմը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի տրամադրել գործի բոլոր նյութերը, որոնք առնչվում են մեր պաշտպանյալին առաջադրված ապօրինի մեղադրանքին։ Դրանցում առկա են մեղադրանքը հերքող և ամբաստանյալին արդարացնող նյութեր, ապացույցներ։ Նյութեր են, որոնք կարող են էական նշանակություն ունենալ պաշտպանական մարտավարության համար»,- ասել է պաշտպանը:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ նշեց, թե կան փաստաթղթեր, որոնք մայր գործից  անջատված քրեական գործից բացակայել են․

«Հիմնական քրեական գործում կան նյութեր, որոնց մենք չենք ծանոթացել։ Վեց ամսվա նախաքննության ընթացքում կարո՞ղ էին հավաքվել ապացույցներ, որոնք հերքում են մեղադրյալին վերագրվող արարքը։  Ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ գործ ունենք»։

Պետական մեղադրող Արսեն Մարտիրոսյանը պաշտպանների միջնորդության դեմ առարկեց՝  նշելով, որ Սևան Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործ․

«Վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերել է ենթադրյալ նոր հանցագործության դեպք․․․ Հինգ անձանց առաջադրվել են մեղադրանքներ, և ձեռքբերված ապացույցներով վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրեական գործն անջատել։ Անջատված քրեական գործում, բնականաբար, տեղակայվել են մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, որոնք առկա են մեղադրական եզրակացության մեջ։ Ուստի գործընկերներիս դիտարկումը, թե ծաղկաքաղ է արվել, առնվազն տրամաբանական չէ: Ինչ վերաբերում է Սևան Քոչարյանին, ապա նրա ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործ, նա վկա է, և նրա ցուցմունքները, որոնք վերաբերել են այս՝ անջատված քրեական գործին, բնականաբար, դրվել են քրեական գործում։ Հետևաբար, պաշտպանական կողմը զրկված չէ Քոչարյանին համապատասխան հարցադրումներ անելու հնարավորությունից։ Այն ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, ներկայացված են դատարանին և կողմերին»:

Պաշտպանական կողմը միջնորդեց փոխել Բարսեղ Բեգլարյանի և Սերժ Սարգսյանի խափանման միջոցները՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:58 27.06.2025

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

15:40 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […] ...

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

15:35 27.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:20 27.06.2025

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP