14:28 14.05.2021
Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման բողոքարկումը:
Պաշտպանական կողմը պնդել է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը։ Մինչդեռ պետական մեղադրողը համոզված է, որ պաշտպանները չէին կարող բողոքարկել մեղադրանք առաջադրելու որոշումը։
Մեղադրող կողմի պնդմամբ` եղել է նախադեպ, որ մեղադրանքի որոշումը մինչդատական փուլում դատական վերահսկողության առարկա չի լինում, ուստի՝ բողոքարկման ենթակա չէ։ Դատավոր Դավիթ Հարությունյանը ճշտեց.
«Եթե մեղադրանքը վերաբերում է դատավորի լիազորությունների իրականացմանը, իսկ անձն օժտված է անձեռնմխելիությամբ և նշված ընթացակարգերը պահպանված չեն, ապա արդյո՞ք այդ պարագայում դատական վերահսկողության ներքո չէ»։
Պետական մեղադրողն ասաց, որ այդ դեպքում դատարանը ստիպված կլինի ուսումնասիրել գործի նյութերը, մեղադրանքի հիմնավորվածությունը, ինչն արդեն կլինի դատավճիռ, մինչդեռ այս փուլում դա իրականացվել չի կարող։
Նախագահող դատավորն էլ հետաքրքրվեց, թե առանց պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման՝ հնարավո՞ր է նրան մեղադրանք առաջադրել: Պետական մեղադրող ասաց.
«Ըստ օրենքի՝ ոչ, պետք է հաղթահարել անձեռնմխելիությունը»։
Հիշեցնենք` Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ԲԴԽ նախագահի և դատավորի լիազորությունները դադարեցվել են ապրիլի 15-ին:
15:35 27.06.2025
Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում15:27 27.06.2025
Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՀանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...
15:12 27.06.2025
Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...
15:07 27.06.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […] ...
14:54 27.06.2025
61-ամյա տղամարդը անասնագոմի կից շինությունում ապօրինի հրացան էր պահումՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:46 27.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին. կա վեց տուժածՀունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […] ...