12:38 07.07.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հուլիսի 6-ին, ժամանել է Հյուսիսային Կորեա: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նա դատարկաձեռն չի եկել: Կորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պոմպեոն հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինին պետք է փոխանցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նվերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդները հանդիպման ժամանակ խոսել են այն մասին, որ Թրամփը Կիմ Չեն Ինին մարդ-հրթիռ է անվանել՝ նկատի ունենալով թե նրա ռազմական նկրտումները, թե Էլթոն Ջոնի համանուն երգը: Պարզվել է, որ Կիմ Չեն Ինը երբեք չի լսել այդ երգը: Արդյունքում Թրամփը որոշել է նրան նվիրել այդ երգի սկավառակը, որպեսզի իր գործընկերն այդ բացը լրացնի:
Կիմ Չեն Ինը առաջին ղեկավարը չէ, որ սկավառակ է նվեր ստանում: 2009 թ. Բարաք Օբաման՝ ԱՄՆ նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունին DVD-սկավառակ նվիրեց, որում իր սիրելի ամերիկյան ֆիլմերն էին: Ակնհայտ է՝ անգլիացիներն այդ նվերն ըստ պատշաճի չգնահատեցին: Բացի այն, որ այս նվերը պատասխան էր բրիտանացիների տված՝ անհամեմատ ավելի արժեքավոր նվերին, այն նաև բացարձակ անօգուտ նվեր էր. Միացյալ Թագավորությունում այլ տարածքների արտադրանք սկավառակների սահմանափակում կա, և Օբամայի նվիրած սկավառակները պարզապես մնացին դարակում:
1997 թ. օգոստոսին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Բիլ և Հիլարի Քլինթոններին նվիրեց գորգ՝ նրանց դիմանկարներով: ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ դեմքերը տեղավորված էին մեծ սրտի կենտրոնում: Նվերի հեղինակը ադրբեջանցի նկարիչ Քամիլ Ալիևն էր:
Հիլարի Քլինթոնը ևս պատմության մեջ անմահացավ իր նվերով, թեպետ չնայած ամերիկյան ջանքերին՝ նվերն առանձնապես մեծ գնահատանքի չարժանացավ:
2009 թ., լինելով ԱՄՆ պետքարտուղար, Հիլարի Քլինթոնը այցելեց Մոսկվա, նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին նվիրեց մի բան, որ խորհրդանշում էր երկու երկրների նոր՝ բարեկամական փուլը: Նվերը կարմիր կոճակ էր, որի վրա գրված էր reset, այն է՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր եղած վիրավորանքները մոռանալու և նոր էջից սկսելու առաջարկ: Սակայն պարզվել է՝ ամերիկացիները թարգմանության ժամանակ սխալ են թույլ տվել և արդյունքում կոճակի վրա վերբեռնում-ի փոխարեն գրվել է գերբեռնում:
2002 թ., երբ բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդն առաջին անգամ ցույց տվեց իր կառավարման շրջանում ստացած նվերները, հանրությունը անսպասելի մի նվեր հայտնաբերեց:
Տարբեր ժողովուրդների ազգային, թանկարժեք ապրանքների կողքին Բուքենգհեմյան պալատում կարելի էր տեսնել գինու սառեցման մեծ հարմարանք՝ պատրաստված պողպատից և սևրյան ճենապակուց. այն մորեխի տեսք ուներ:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...