15:17 17.05.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19։35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն անցան հանցագործության բացահայտմանը։
Միջոցառումներին ներգրավվեցին ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Նար-Դոսի 39/ա շենքի մոտ կատարված զննությամբ քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերեցին պարկուճ։ Նախնական տվյալներով՝ գործադրվել էր ատրճանակ։ Կենտրոնականի քրեական հետախույզները ճշտեցին, որ տուժած երիտասարդը, դեռևս չպարզված պատճառով, կոտրել էր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչից հետո «Նիսանի» վարորդը մեքենայի սրահից կրակել էր նրա ուղղությամբ ու հեռացել։
Ճշտվեց կրակողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 34 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Այդ միջոցառումների արդյունքը տեսանելի դարձավ մայիսի 16-ին՝ դեպքից 3 օր անց։ Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ բերելով նաև «Մակարով» ատրճանակ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն էր։ Սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
14:12 18.07.2025
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետիՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...
13:59 18.07.2025
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համարԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...
13:46 18.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...
13:35 18.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըՀուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...
13:23 18.07.2025
Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույսՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
13:14 18.07.2025
Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացըՎլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […] ...