Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում

15:28 17.05.2021

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները:

«Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը:

Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի:

«Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը:

Վահե Դանիելյանը նկատեց, որ այս կատարվող քայլերը կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Օրինակ, անվան փոփոխության հետ կապված՝ քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում՝ հիմնավորելով, թե ինչու է դա անում:

«Պետք է հիմնավորեր, որ անունը ոչ բարհունչ է: Դրանից բացի, դա կախված էր ՔԿԱԳ-ի պետից: Մեր կարծիքով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դա թողնված է պետական պաշտոնյայի հայեցողությանը: Այսինքն՝ նա պետք է որոշի քաղաքացու անվան փոփոխությունը հարգելի է, թե ոչ: Հիմա այդ գնահատողական հիմքերը հանվել են: Դրանից բացի՝ քաղաքացուց դիմում ընդունողն այլ մարդ է լինելու, որոշում կայացնողը՝ այլ: Դիմում ընդունողը որոշում չի կայացնելու: Քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,- ասաց նախարարի տեղակալը:

Այս բոլոր նշված բարեփոխումները ուժի մեջ են մտել մայիսի 16-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետի

14:12 18.07.2025

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետի

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար

13:59 18.07.2025

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար

ԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:46 18.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

13:35 18.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Հուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

13:23 18.07.2025

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

13:14 18.07.2025

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […] ...

BACK_TO_TOP