15:41 07.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով:
Նախագահի աշխատակազմի հասարակայոնւթյան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին: Նա ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։
Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից է համարել «Երիտասարդ Հայաստան» տարբերակը:
Ոչ միայն նրա համար, որ երիտասարդներն էին հիմնականում մասնակցում, երիտասարդական ոգի կար, այլ որովհետեւ երիտասարդությունը նաեւ հավատ է ապագայի նկատմամբ: Երիտասարդ է այն մարդը, ով իր կյանքի նախաշեմին է, եւ կյանքի բոլոր ճանապարհները նրա առջեւ բացված են»,-նշել է Արմեն Սարգսյանը եւ հավելել. «Ներկայումս մեր երկրի համար եւս բոլոր հնարավորությունները բաց են, եւ պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը:
Արմեն Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը։
Նախագահը նաև անդրադարձել է Սահմանադրության կարևորությանը: Նա գոհունակությամբ է նշել վերջին շրջանի իրադարձությունների հանգուցալուծումը Սահմանադրության շրջանակում։
Սահմանադրությունը հիմնական օրենքն է, և եթե երկրում փոփոխություններ, զարգացումներ պետք է լինեն, ապա պետք է լինեն դրա սահմաններում: Ու եթե մի օր սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով որոշել է փոփոխել այն: Փոփոխողը պետք է լինեք դուք:
Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին, իսկ վերջում հանձնել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականները:
20:30 12.08.2025
Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...
20:26 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի […] ...
20:18 12.08.2025
Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունիՖուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...
20:10 12.08.2025
Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումներըՎլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...
19:49 12.08.2025
Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...