14:45 20.05.2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները:
Ըստ հիմնավորման՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում է վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում է նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչև 2018 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում է երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում է նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը: Բացի այդ, խնդիր է նաև այն, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չի մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թ. հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսը (մոտ 32000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Վերջին տարիներին մեր ամենակարևոր հաջողություններից մեկը համարում ենք այն, որ պետությունը, կառավարությունը հարկ վճարողների պարտքերը շատ մեծ, հսկայական քայլերով մարել է։ Քանի որ այդպիսի նշաձող ենք դրել մեզ համար, որ պետք է պետության, կառավարության ունեցած պարտքերը զրոյացնել, մենք ամեն փուլում գույքագրում ենք, թե ինչ կա և ինչ խնդիր ունենք լուծելու։ Նախկինում արդեն ասել եմ՝ նախ մենք 2018թ-ից սկսած մարել ենք այդ պարտքերը, հետո նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ պարտքերի գոյացման մեխանիզմներն ենք վերացրել։ Հիմա, ըստ էության, եկել ենք մի փուլի, երբ փորձեցինք գույքագրել, թե ի վերջո ինչ հաշվեկշիռ ունենք, և արձանագրեցինք, որ նախկինից մնացած 4 մլրդ 549 մլն դրամ գումար կա, որը, այսպես ասած, մնացել է ինչ-որ տեղ պարտք։ Եվ հիմա այսօրվա որոշման արդյունքում շուրջ 35,000 տնտեսվարողներ, որոնք նախկինում ամենատարբեր պատճառներով վճարել են ավելի գումար, քան գոյացել էր իրենց հաշվետվություններով, որպես հարկային պարտավորություն՝ այդ գումարները հետ կստանան: Այսինքն, իրենց հաշիվներին կլինեն այդ գումարները: Եթե իրենք հաշվետվություններով կներկայացնեն այնպիսի իրավիճակ, որ այս գումարների հաշվին հիմա գոյացած իրենց հարկային պարտավորությունները ուզում են մարել՝ այդ գումարով կմարեն, իսկ եթե ոչ, իրենք այդ գումարը նաև կարող են ֆիզիկապես հետ ստանալ։ Շատ կարևոր որոշում է և կրկին անգամ ուզում եմ ասել, որ սա ըստ էության կառավարության պարտքերի մարման ուղղությամբ վերջին քայլն է, որը մենք պետք է անենք։ Ըստ էության, սրանով կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ, ուշադրություն դարձրեք, զրոյացնում ենք։ Իհարկե, չհաշված այն մեկ ամսվա ցիկլը, որն արդեն օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով մեկ ամսվա ընթացքում պետք է վերադարձվի: Այսինքն՝ գումարը մեկ ամսից ավելի չի կարող օտարված լինել տնտեսվարողից։ Շատ կարևոր որոշում է»։
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...