19:00 21.05.2021
Անձնական կյանքում խնդիրները, ֆինանսական դժվարությունները, բացասական լուրերը շատերի մոտ կարող են դեպրեսիայի՝ ընկճախտի պատճառ դառնալ: Ապացուցված է, որ բացասական հույզերը կարող են առողջ մարդու մոտ հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Ահա թե ինչպիսի.
1. Դեպրեսիա
Կանադացի գիտնակաների մի խումբ վերջերս հրապարակել է հետազոտություն կլինիկական դեպրեսիայով տառապող հիվանդների մասին: Պարզվել է, որ մոտ 10 տարի դեպրեսիան աչքաթող արած հիվանդների ուղեղում կա հատուկ սպիտակուց՝ TSPO, որը առկա է լինում այն մարդկանց ուղեղում, որոնք հիվանդանում են Պարկինսոսնի և Ալցհեյմերի հիվանդությամբ:
Այն հիվանդների մոտ, որոնք հակադեպրեսանտներ են ընդունել, այդ սպիտակուցի քանակը չի ավելացել, ինչը նշանակում է, որ դեպրեսիան հնարավոր է և պետք է բուժել:
2. Էրեկցիայի խանգարում
Տղամարդկանց համար զգայուն այս խնդիրը նույնպես կարող է լինել քրոնիկ սթրեսի հետևանք: Էրեկցիան ուղղակի կապ ունի նյարդային համակարգի՝ հատուկ նյութի արտադրության հետ, որը պատասխանատու է արյան հոսքի համար: Այդ պատճառով հուզահոգեբանական խնդիրները կարող են ազդել էրեկցիայի վրա:
3. Սրտի իշեմիկ հիվանդություն
Այս հիվանդության դեպքում անոթները բավարար քանակի թթվածին չեն մատակարարում սրտին: Սրտի իշեմիկ հիվանդությունը կարող է հանգեցնել ինֆարկտի: Ապացուցված է, որ հիվանդության հետևանքների վերացման համար կարևոր է կյանքից հաճույք ստանալը և ֆիզիկապես ակտիվ լինելը: Դա նշանակում է, որ անգամ վիրահատությունից հետո, երբ արյան հոսքը դեպի սիրտը կարգավորվել է, դեպրեսիայով տառապող հիվանդները դժվար են վերականգնվում:
Փաստորեն՝ անվիճելի է, որ դեպերսիան ու քրոնիկ սթրեսը բացասաբար են ազդում առողջության վրա: Ամեն տարի այդ թեմայով բազմաթիվ հետազոտություններ են արվում, մասնագետները փորձում են մարդկանց բացատրել, որ բացասական հույզերը պետք է փոխարինել դրականով, հաճույք ստանալ կյանքից, վայելել թեկուզ մանրուքները: Դա հենց նշանակում է հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...