Արսեն Թորոսյանը ծանոթացել է Գեղարքունիքի առողջապահական խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Արսեն Թորոսյանը ծանոթացել է Գեղարքունիքի առողջապահական խնդիրներին

22:54 07.07.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Այցի առաջին կանգառը Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 424 հիվանդ: Այստեղ նախարարը և մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի և բուժանձնակազմի հետ:

Այցի երկրորդ կանգառը Սևանի  բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքն էր, որտեղ  նախարարն ու մարզպետը ծանոթացան պետական միջոցներով  իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն,  շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխանող բուժհաստատությունը  քաղաքացիներին կտրամադրի  բարձրորակ բուժսպասարկում:

Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության տեխնիկական ու մասնագիտական վերազինումների հետ կապված խնդիրներ:

«Մասնագետ կադրերի գործուղումը մարզեր ջանքեր են պահանջելու նաև մարզային իշխանություններից ու տեղական ինքնակառավարման մարմիններից: Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ մարզեր գործուղված մասնագետներն ապահովվեն բավարար պայմաններով և իրենց չզգան աքսորյալների կարգավիճակում »,-շեշտեց Արսեն Թորոսյանը:

Նախարարն այց կատարեց նաև Գավառի բժշկական կենտրոն՝ դրական տպավորություն արտահայտելով արդի չափանիշներին համապատասխանող բուժհաստատության գործունեության մասին:

Գեղարքունիքի մարզպետարանում Արսեն Թորոսյանը   հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Մարզի առողջապահական համակարգի գործունեության, ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

Հիմնախնդիրների մեջ վարչության պետն առանձնացրեց բուժհաստատությունների տեխնիկական ու կադրային հագեցվածությունը և օրենսդրական փոփոխություններին առնչվող հիմնահարցեր: Որոշ հարցեր առաջ քաշեցին նաև բուժհաստատությունների տնօրենները, որոնց համար նախարարը հանդես եկավ պարզաբանումներով:

«Մարզային առողջապահությունը և հատկապես առաջնային օղակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Մենք ծրագրում ենք բուժական բժշկությունից անցնելու կանխարգելիչ բժշկությանը: Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում թեև շատ կուտակված խնդիրներ կան, սակայն դրականն այն է, որ մարզային իշխանությունները հստակ պատկերացում ունեն դրանց մասին և պատրաստակամ են  խնդիրներին լուծում տալու համար: Եկող տարի 10 միլիարդ դրամով աճելու է  առողջապահության ոլորտին տրվող բյուջեն, որից 6 միլիարդն ուղղվելու է առողջության առաջնային պահպանման օղակին:Աճելու են դրամական միջոցները, դրա հետ մեկտեղ՝  նաև խստացվելու են պահանջները »,- նշեց նախարարը:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կարևորեց նախարարի այցը: Նրա խոսքով մարզի առողջապահական համակարգում մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնք պահանջում են համատեղ և հրատապ լուծում: «Դրանց մի մասը կապված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, մի մասն էլ պահանջում է օպերատիվ լուծում: Իմ գնահատմամբ, մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, մնում է կարգավորել որոշակի խնդիրներ և առաջ շարժվել: Նախարարի այցը գնահատում եմ արդյունավետ, քանի որ այսօր մենք գործնական հարցերի լայն շրջանակ քննարկեցինք, որոնք շատ մոտ ապագայում կդառնան առարկայական ու կյանքի կկոչվեն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Արսեն Թորոսյանն աշխատանքային այցն ավարտեց Մարտունու բժշկական կենտրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP