Սամվել Բաբայանը ամենաաղքատ գեներալն է. վկայի ցուցմունքը դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

Սամվել Բաբայանը ամենաաղքատ գեներալն է. վկայի ցուցմունքը դատարանում

16:37 24.05.2021

Ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք՝ դա մեկ անգամ արդեն դատական երեք ատյաններով անցած «Իգլայի» հայտնի գործն է, որով Սամվել Բաբայանի և մյուսների նկատմամբ կար դատավճիռ, սակայն այն բողոքարկվեց, և Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Դատավոր Գագիկ Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանկարահանում թույլատրում է միայն 10 րոպե: Այսօրվա դատական նիստին ցուցմունք են տվել վկաները: Վկա Սուսաննա Հարությունյանը դատարանին պատմել է, որ 2017-ին եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Էջմիածնի նախընտրական շտաբի աշխատանքների համակարգողը, Սամվել Բաբայանին վաղուց է ճանաչում, իսկ մյուս ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանին գիտի՝ որպես նրա ընկերոջ։

Սուսաննա Հարությունյանը դատարանին հայտնեց, որ իր դիրքորոշմամբ՝ Սամվել Բաբայանի դեմ այս քրեական գործը շինծու է․

«Ես ճանաչում եմ «Իգլայի» իրական տիրոջը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը, որի որդին՝ Ռոբերտ Աղվանյանը, հետո ուզել է «Իգլա»-ն վաճառել, նյութական ծանր վիճակում է եղել։ Եթե ես ավելի շուտ իմանայի, որ «Իգլա»-ի տերը Երվանդ Աղվանյանն է, ավելի շուտ կասեի։ Նա պատերազմի ժամանակ զենք բերելու համար մեծ գումարներ էր տալիս, իրենց տանը կարող էր զենք լինել։ Բոլորը գիտեին, որ նա զենք էր բերում ու տալիս էր ազատամարտի համար։ Եթե այն ժամանակ հարցնեին, կիմանային, որ ոչ թե մեկ, այլ երկու «Իգլա» է եղել իր մոտ, որոնք անպիտան են եղել, դրա համար չեն տարել կռվի, պահել են իրենց տանը։ Հետո քաղաքապետը մահացավ, նրա տղան էլ մտածեց, որ «Իգլա»-ները ծախի, փող աշխատի։ Առիթը գտան էլի․․․ Պնդում եմ, որ այս գործը Սամվել Բաբայանի վրա սպիտակ, սիրուն թելով «կարած» գործ է: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ շատացրել է մեր տարածքները, նա ամենաաղքատ գեներալն է»,- ասաց վկան:

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն դրդելու, փոխադրելու և պահելու, նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

11:40 27.06.2025

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

11:31 27.06.2025

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

11:20 27.06.2025

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն […] ...

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

11:17 27.06.2025

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ «Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա […] ...

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

11:11 27.06.2025

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...

Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ

11:00 27.06.2025

Չեմ կարոտում հավաքականում աշխատելուն․ Գարեթ Սաութգեյթ

Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ասել է, որ չի կարոտում իր նախկին աշխատանքը: «Հավաքականի խաղին կողքից հետևելը փոքր-ինչ տարօրինակ է ինձ համար, սակայն ես չեմ կարոտում հավաքականում աշխատելուն: Ուսերիս այլևս ծանր բեռ չկա: Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել Անգլիայի հավաքականի ղեկին, բայց հիմա նոր մարզչի հետ առաջ գնալու ժամանակն է»,-Սաութգեյթի խոսքերն է […] ...

BACK_TO_TOP