Հրավիրվել է ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Հրավիրվել է ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

14:49 24.05.2021

Մայիսի 24-ին հրավիրվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ներկայացվել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Նախքան պետական բյուջեի հաշվետվության ներկայացնելը, պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին` ներկայացնելով, թե ինչ մակրոտնտեսական միջավայրում է իրականացվել բյուջեի կատարողականը:

2020 թվականին տեղի ունեցած արհավիրքները (նոր տիպի կորոնավիրուսի տարածումը և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը) ահագին վնաս են հասցրել երկրի տնտեսության բնականոն զարգացմանը։ Արտակարգ իրավիճակի և կիրառվող սահմանափակումների պայմաններում, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում, որի արդյունքում 2020 թվականին համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նվազել է 22.4 տոկոսով և կազմել է 270.9 մլրդ ՀՀ դրամ (2019 թվականի 342.5 մլրդ ՀՀ դրամի դիմաց)՝ 2.0 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76.8 տոկոս: Նման անկման համար հիմք են հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես՝ արդյունաբերության (-9.2 տոկոսային կետ), առևտրի և ծառայությունների (-6.4 տոկոսային կետ), շինարարության (-2.4 տոկոսային կետ) և գյուղատնտեսության (-2.1 տոկոսային կետ) ոլորտների ավելացված արժեքի նվազումը:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 820.1 հազար դրամ կամ 3,722.0 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 2 մլն 307.6 հազար դրամի կամ 4,803.0 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները.

– արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 103.2 մլրդ դրամ` 2019 թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազելով 36.3 տոկոսով,

– շինարարության ծավալը կազմել է շուրջ 50.3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ նվազելով 22.2 տոկոսով,

– գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 56.5 մլրդ դրամ, նախորդ տարվա 70.6 մլրդ դրամի դիմաց, կամ նվազել է 21.7 տոկոսով:

2020 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը 2019 թվականի նկատմամբ աճել է 7.7 տոկոսով և կազմել 188,960 դրամ (նախորդ տարի 175,522 դրամ):

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2020 թվականին կազմել է 417.8 մլն ԱՄՆ դոլար` 2019 թվականի համեմատ նվազելով 36.3 տոկոսով:

Ապրանքների ներմուծման ծավալը նվազել է 24.7 տոկոսով` կազմելով 280.8 մլն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը՝ 51.6 տոկոսով և կազմել 137.0 մլն ԱՄՆ դոլար:

Գնաճը 2020 թվականին կազմել է 0.8 տոկոս:

2020 թվականի պետական բյուջեով պլանավորված 56 մլրդ 937.1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 49 մլրդ 498.7 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 86.9 տոկոսով, որն իր հերթին 17.7 տոկոսով կամ 10 մլրդ 636.3 մլն դրամով պակաս է 2019 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից:

Նախատեսված 55 մլրդ 969.9 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 47 մլրդ 781.1 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 85.4 տոկոսով:

«Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 17.6 տոկոս: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների ավելի քան 78 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 75 մլրդ 124.0 մլն դրամ:

Պետական բյուջեի հավելուրդը կազմել է 2 մլրդ 064.9 մլն դրամ, որը հիմնականում ուղղվել է նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը:

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557.9 մլն դրամ` ապահովելով պլանավորված ցուցանիշի 89.7 տոկոսը:

Պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կորոնավիրուսով և պատերազմական գործողություններով պայմանավորված հրատապ ծրագրերը:

2020 թվականի պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները հետևյալն էին.

Տնտեսական հարաբերությունների բնագավառին ուղղված ծախսերը կազմել են 18.1 մլրդ դրամ (նախորդ տարվա համեմատ աճելով 31.0 տոկոսով կամ 4 մլրդ 277.5 մլն դրամով), որի գերակշիռ մասն ուղղվել է.

Գյուղատնտեսության բնագավառին, որի ծախսերը կազմել են 5 մլրդ 437.3 մլն դրամ` նախատեսված 6 մլրդ 218.9 մլն դրամի դիմաց կամ կատարվել են 87.4%-ով:

Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրի իրականացմանն Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որի շրջանակներում 2020 թվականի պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ 150.0 մլն դրամ:

«Վառելիք և էներգետիկա» բնագավառին` 3 մլրդ 964.6 մլն դրամ` նախորդ տարվա 2.7 մլրդ դրամի դիմաց, ինչը պայմանավորված էր պատերազմական գործողությունների հետևանքով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորմամբ։

Կապիտալ ներդրումների ծրագրով ծախսերը կազմել են 24 մլրդ 77.4 մլն դրամ, որը կազմում է ծրագրավորված ցուցանիշի 95.5 տոկոսը: 2019 թվականի համեմատ կապիտալ ներդրումների ծրագրի գծով հատկացված ծախսերն աճել են 3.4 տոկոսով` կազմելով ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 22.2 տոկոսը:

Տրամադրված միջոցներն ուղղվել են ինչպես տնտեսության տարբեր ճյուղերի ու ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ սոցիալական նշանակության աշխատանքների կատարմանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 26 մլրդ 119.8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 23 մլրդ 762.9 մլն դրամ կամ ծրագիրը կատարվել է 91.0 տոկոսով, որն ուղղվել է սոցիալական բնագավառի 50-ից ավելի ծրագրերի իրականացմանը: Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտներից է, որը ընդհանուր բյուջեի ծախսերում կազմել է 19.4 տոկոս:

Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 16 մլրդ 266.2 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 14 մլրդ 287.4 մլն դրամ կամ կատարվել են 87.8 տոկոսով, իսկ ընդհանուր բյուջեի ծախսերում կազմել 11.7 տոկոս:

Առողջապահության բնագավառի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 7 մլրդ 811.7 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 6 մլրդ 583.9 մլն դրամ կամ կատարվել 84.3 տոկոսով (պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 5.4 տոկոս):

Մշակույթի և երիտասարդության բնագավառի ծախսերը նախատեսված 3 մլրդ 070.8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 2 մլրդ 846.3 մլն դրամ:

Պետնախարարը վերջում նշել է, որ 2020 թվականի պետական բյուջեն կատարվել է նպատակայնության և հասցեականության սկզբունքներից ելնելով` որպես նպատակ ապահովելով կորոնավիրուսի և պատերազմական գործողությունների ազդեցության մեղմացումը մեր ժողովրդի բարեկեցության վրա:

Գրիգորի Մարտիրոսյանի ելույթից հետո պատգամավորները հանդես եկան հարցադրումներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP