15:50 25.05.2021
Մայիսի 25-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի հյուրերն էին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի խումբ աշակերտներ ու ուսուցիչներ:
Նրանց հետ հանդիպեցին և զրուցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու Կորյուն Մկրտչյանը:
Հայկ Սարգսյանը աշակերտներին ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործունեությունը:
Դպրոցականները հետաքրքրված էին պատգամավոր դառնալու կարգով, իրենց համայնքի խնդիրները լուծելու ուղիներով: Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրեց, որ համայնքում որոշակի ծրագրեր է նախատեսվում իրականացնել:
Կորյուն Մկրտչյանն էլ ի պատասխան երեխաների հարցերի` հայտնեց, որ հետագայում նրանք կարող են Ազգային ժողովում աշխատել ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլ նաև կարող են լինել խորհրդարանի աշխատակազմում որպես մասնագետներ կամ որպես հավատարմագրված լրագրող լուսաբանել խորհրդարանական անցուդարձը:
Նույն օրը խորհրդարանում էին նաև Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի դպրոցականները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Նա հյուրերի համար պարզաբանեց, թե ինչպես լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ` կարելի է ունենալ ԱԺ պատգամավորի մանդատ, մասնակցել օրենքների ստեղծմանը, նպաստել երկրի զարգացմանը: Նա նշեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորների թիվը, նրանց ընտրման կարգը:
Ազգությամբ ռուս պատգամավորը երեխաներին հորդորեց ռուսերենին հավասար սովորել նաև հայոց լեզուն` նկատի ունենալով նրանց քաղաքացիությունը:
Հյուրերը եղան ԱԺ գրադարանում և թանգարանում:
10:20 17.07.2025
«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի10:09 17.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 17.07.2025
ԱՄՆ-ը մտադիր է 10-15% մաքսատուրք սահմանել 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրաՄիացյալ Նահանգները նախատեսում է 10-15% ներմուծման մաքսատուրք մտցնել մոտ 150 փոքր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք պատրաստվում ենք հայտարարել մեկ նիշ (տոկոսադրույք – ՏԱՍՍ-ի նշում) մնացած գրեթե 150 փոքր երկրների համար։ Եվ դա, հավանաբար, կկազմի 10% կամ 15%։ Մենք դեռ որոշում չենք կայացրել», – ասել է նա […] ...
09:50 17.07.2025
Մեծ Բրիտանիան և Գերմանիան կմշակեն 2000 կմ-ից ավելի հեռահարության հրթիռներՄեծ Բրիտանիան և Գերմանիան հաջորդ տասնամյակում կմշակեն նոր հրթիռներ՝ ավելի քան 2000 կմ հեռահարությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ հուլիսի 17-ին Լոնդոն կատարելիք այցից առաջ։ «Առաջնորդները մտադիր են նոր պարտավորություն ստանձնել՝ հաջորդ տասնամյակի ընթացքում զարգացնելու նոր ճշգրիտ հարվածային հնարավորություններ»։ «Արագ զարգացումը կպահպանի բրիտանական բնակչության անվտանգությունը և […] ...
09:40 17.07.2025
Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունիցԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։ «Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի […] ...
09:30 17.07.2025
Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանըՈւկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...
09:25 17.07.2025
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրաԹուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...