12:41 26.05.2021
Անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,1 մլն դեպք, հիվանդությունը 84 հազար մարդու կյանք է խլել։ Դիտարկվող ժամանակահատվածին նախորդող շաբաթվա համեմատությամբ հիվանդացության ցուցանիշը նվազել է 14%-ով, իսկ մահացությունը՝ 2%-ով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։
Մայիսի 16-ից 23-ն աշխարհում գրանցվել է վարակման 4,144,658 նոր դեպք և վիրուսից մահվան 84,306 դեպք: Անցյալ շաբաթ դեպքերն աճել են միայն Աֆրիկայում (4%-ով) և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում (2%-ով), մինչդեռ Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը նվազել է 25%-ով, Հարավարևելյան Ասիայում՝ 21% -ով, Արևելյան Միջերկրականում՝ 2%-ով։
Մահացության ցուցանիշն աճել է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (22%-ով), Հարավարևելյան Ասիայում (4%-ով), Աֆրիկայում (2%-ով), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (1%-ով), մինչդեռ նվազել է Եվրոպայում (21%-ով) և Արևելյան Միջերկրականում (11%-ով):
Worldometers կայքի վերջին տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից մինչև օրս աշխարհում COVID-19-ով հիվանդացել է 168,544,359 մարդ։ Հիվանդությունը 3,500,464 մարդու կյանք է խլել։ Հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել գրեթե 34 մլն մարդու մոտ, 605,208 մարդ մահացել է։ ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (27,1 մլն դեպք), Բրազիլիան (16,1 մլն դեպք), Ֆրանսիան (5,6 մլն դեպք) և Թուրքիան (5,2 մլն դեպք)։
Մինչև օրս աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել 1 մլրդ 700 միլիոն մարդ։
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...