17:55 27.05.2021
Ժամանակակից ռուսական բանակը պետք է լինի կոմպակտ, բայց միևնույն ժամանակ արդյունավետություն ցուցաբերի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այսպես է կարծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա կարծիքով՝ դրա համար հարկավոր է զարգացնել ռազմատրանսպորտային ավիացիան:
Պուտինի խոսքով՝ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի զարգացումը, դրա անխափան աշխատանքը և ավիապարկի բարձր պատրաստվածությունը պայմանավորում են զորքերի շարժունակությունը և նրանց արագ տեղափոխումը մեծ տարածության վրա։
«Մեր երկրի համար՝ իր հսկայական տարածքով, աշխարհում ամենամեծ տարածքով, դա առանձնահատուկ նշանակություն ունի նրա համար, որ մեր բանակը լինի կոմպակտ, ինչպես միշտ ասում ենք, բայց արդյունավետ։ Դա կարևոր է նաև հաջող դեսանտային գործողություններ իրականացնելու համար»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինը շեշտել է, որ ՌԴ զինված ուժերին ավելի շատ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ և ուղղաթիռներ են պետք։ Նա նշել է, որ ավարտվում են ИЛ-112В թեթև տրանսպորտային ինքնաթիռների պետական փորձարկումները. ընթացիկ տարում նախատեսվում է երկու այդպիսի ինքնաթիռների մատակարարում։ Բացի դրանից՝ վերսկսվում է ИЛ-76 ինքնաթիռի արտադրությունը նոր տեխնոլոգիական հիմքով: Նաև մինչև տարեվերջ զորքերին են հանձնվելու հինգ Ил-76МД-90А սերիական ինքնաթիռներ։
Պուտինը խնդիր է դրել բանակն ու նավատորմը զինել բավարար քանակությամբ բարձր հեռահարության գերճշգրիտ զենքերի ժամանակակից տեսակներով:
14:57 21.08.2025
Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 […] ...
14:53 21.08.2025
Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ ՓաշինյանՀույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին այսօր Կառավարությունից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան: Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի […] ...
14:49 21.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21- 22-ի և 25-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան […] ...
14:45 21.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն էՄիլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա Սերիան հաղթելու գլխավոր ֆավորիտն է` ըստ Opta-ի։ Վիճակագրական ռեսուսրի սուպերհամակարգչի կանխատեսմամբ` «ՆԻնտերը» 35,9 տոկոս հավանականությամբ կդառնա չեմպիոն։ «Նապոլին» 13,7 տոկոս հավանականությամբ կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ «Ատալանտայի» շանսերը գնահատվում է 12,8, «Ռոմայինը»` 9,9, «Յուվենտուսինը»` 8,2, «Միլանինը»` 6,7 տոկոս։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ ...
14:37 21.08.2025
Զելենսկու գրասենյակում հայտնել են, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովըՎատիկանը, Ժնևը, Ստամբուլը կամ Սաուդյան Արաբիան կարող են լինել Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք դեռ չգիտենք։ Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա», – պատասխանել է նա լրագրողի հարցին՝ հնարավոր հանդիպման վայրի մասին։ Երմակը […] ...