Գիտնականները նախազգուշացրել են Երկրի վրա մոտալուտ աղետի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+37.09 oC

Գիտնականները նախազգուշացրել են Երկրի վրա մոտալուտ աղետի մասին

22:29 28.05.2021

Ամերիկացի գիտնականները նախազգուշացրել են, որ Անտարկտիկայում սառցադաշտերի հալչելը կասկածի տակ կդնի այնպիսի ափամերձ քաղաքների գոյությունը, ինչպիսիք են Նյու Յորքը և Շանհայը: Այս մասին գրում Է Phys.org-ը։

Մոլորակի ջերմաստիճանի աճին զուգընթաց արկտիկական սառույցները սկսում են հալչել։ Դա ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի վրա։ Սակայն մարդկության համար ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Անտարկտիկան։ Այս տարածաշրջանում բավականաչափ սառույց կա, որպեսզի գլոբալ տաքացման արդյունքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 60 մետրով բարձրանա, նշում են մասնագետները:

«Մենք արդեն տեսնում ենք այդ խնդրի առաջին նշանները»,- ասվում է հոդվածում։

Վերջին հետազոտությունների համաձայն՝ սառցադաշտերի հալչելը կարող է վերահսկողությունից դուրս գալ ընդամենը մի քանի տասնամյակում։ Ընդ որում, ջերմոցային գազերի կրճատումն ու տեխնոլոգիական առաջընթացը, ամենայն հավանականությամբ, չեն կանխի աղետը, կարծում են գիտնականները:

Ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում  մինչև 2060 թվականը Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կհասնի այնպիսի չափերի, որոնք լուրջ սպառնալիք կլինեն մարդկության գոյության համար։ Երկրի մթնոլորտի մաքրումն ածխաթթու գազից այդ պահին չի կարողանա կանգնեցնել այդ գործընթացը, և մինչև 2100 թվականը ջրի մակարդակը կբարձրանա տասն անգամ ավելի արագ, քան այսօր, ամփոփել են մասնագետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներ

17:54 16.07.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել դպրոցների մարզադահլիճներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […] ...

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

17:46 16.07.2025

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

17:40 16.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

Բացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

17:33 16.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա: «Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի […] ...

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

17:25 16.07.2025

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող հյուրանոցի մի համարից գողացել են օտարերկրյա քաղաքացու բջջային հեռախոսը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: […] ...

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

17:18 16.07.2025

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։ «Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, […] ...

BACK_TO_TOP