Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում. Յուրի Ջորկաեֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում. Յուրի Ջորկաեֆ

12:11 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին: Ջորկաեֆը երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:

«Շատ ուրախ եմ Ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր հայերը շատ հպարտ էին Ձեզնով և ուզում էին օգնել Ձեզ իրենց բարեմաղթանքներով, էմոցիաներով: Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք և հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կլինի շարունակական և մենք կկարողանանք համագործակցել, որպեսզի Դուք աջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը և նոր սենդին ներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Յուրի Ջորկաեֆը հայտնել է, որ արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակի և Նիկոլա Սարկոզիի պատվիրակությունների կազմում։

«Եվ դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև բոլորը գիտեն, որ իմ արյունը հայկական է: Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, աննկարագրելի, Դուք ոգեշնչեցիք շատ հայերի,  Դուք փոխեցիք պետության դեմքը, բերեցիք հույս, մի բան, որը նախկինում գույություն չուներ։ Եվ սա արմատապես այլ բան է, որովհետև հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձևով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել Ձեզ, թե ինչով կարող եմ օգտակար լինել երկրի համար։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը՝ ավելացնելով, որ ինքը նաև աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և այդ հարթությունում էլ պատրաստ է օգտակար լինել Հայաստանին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին թավշյա հեղափոխության հետ կապված արձագանքի համար և ողջունել նրա նախաձեռնությունները: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Յուրի Ջորկաեֆն իր ծրագրերով մեծ էներգիա կհաղորդի հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

BACK_TO_TOP