17:32 01.06.2021
Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հիվանդացածը 41-ամյա տղամարդ է, որն ապրում է Ցզյանսու նահանգում. ապրիլի 23-ին նրա ջերմությունը բարձրացել է և սկսել են ի հայտ գալ այլ ախտանշաններ: Ապրիլի 28-ին վիճակի վատթարացման պատճառով հիվանդին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման չինական կենտրոնը մայիսի 28-ին անցկացրել է նմուշների լիահամագենային հաջորդակարգում, որոնք վերցվել են Ցզյանսուի հիվանդից. պարզվել է, որ արդյունքը դրական է H10N3 վիրուսի համար: Հաղորդագրության մեջ ասվում է, թե վիրուսի համագենի ամբողջական անալիզը ցույց է տվել, որ այն ունի թռչնային ծագում և հնարավորություն չունի «արդյունավետորեն» վարակել մարդկանց: Մարդիկ, որոնք գտնվել են հիվանդի հետ սերտ շփման մեջ, տեղափոխվել են բուժզննման, նրանց մոտ ոչ մի շեղում չի հայտնաբերվել:
Ներկայում հիվանդի վիճակը գնահատվում է որպես կայուն, և ընդհանուր առմամբ նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից: Նշվում է, որ մարդուց մարդուն H10N3-ի փոխանցման դեպքերն աշխարհում ավելի վաղ գրանցված չեն եղել, իսկ թռչունների շրջանում այդ վիրուսը համարվում է նվազ ախտածին: Փորձագետների կարծիքով, սա վիրուսի պատահական փոխանցում է թռչնից մարդուն», իսկ «զանգվածային տարածման ռիսկը չափազանց փոքր է»: Մասնագետները հանձնարարել են խուսափել հիվանդությունից սատկած թռչունների հետ շփվելուց, ինչպես նաև ըստ հնարավորինս խուսափել կենդանի թռչունների հետ շփումներից, ուշադրություն դարձնել սննդի հիգիենային և ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...