Արցախի ՄԻՊ-ը հունիսի 1-ի առիթով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին ուղերձ է հղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Արցախի ՄԻՊ-ը հունիսի 1-ի առիթով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին ուղերձ է հղել

19:55 01.06.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին և պաշտպանելու նրանց իրավունքները։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։ Երեխաները ունեն մեր պաշտպանության կարիքը, և մենք ուղղակի իրավունք չունենք անտարբեր լինելու նրանց անհոգ ու բարեկեցիկ մանկության նկատմամբ։
2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը իր բացասական հետևանքներն է թողել Արցախի երեխաների իրավունքների պաշտպանության վրա։ 1 երեխա զոհվել է, 9-ը՝ վիրավորվել Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախային և ոչ տարբերակված հարձակումների հետևանքով։
Արցախի երեխաները ստիպված էին անցնել պատերազմի դաժանությունների միջով՝ ապրելով ապաստարաններում մշտական ռմբակոծությունների տակ՝ զրկվելով իրենց ընտանիքների հետ բնականոն ապրելու իրավունքից։ Հարյուրավորները կորցրել են իրենց հարազատներին՝ հայրերին, եղբայրներին և պապիկներին, և այսօր էլ առերեսվում են կորստի հոգեբանական հետևանքներին։
Պատերազմի հետևանքով ավելի քան 10000 երեխա տեղահանվել է իր բնակավայրերից․ խախտվել է նրանց՝ ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը:
Պատերազմի ողջ ընթացքում Արցախի երեխաները զրկված էին կրթական իրավունքից, այսօր էլ 8000-ից ավելի երեխաներ կրթություն են ստանում իրենց հարազատ միջավայրից դուրս՝ բախվելով միջավայրին ինտեգրվելու հետ կապված հոգեբանական խնդիրների։
Սրանք Արցախի երեխաների իրավունքների խախտման ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք վերացնելու համար Արցախը միջազգային հանրության և մասնավորապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների աջակցության կարիքն ունի։
Երեխաների պաշտպանության օրը շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին և, որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան, հույս եմ հայտնում, որ այս կոչը տեղ կհասնի, և միջազգային հանրությունը կկանգնի Արցախի երեխաների կողքին՝ պաշտպանելու նրանց իրավունքները»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP