09:41 05.06.2021
Առնվազն 113 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել ուրբաթ Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի սահմանային ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Ինչպես հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան գրասենյակը, 16 մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, 20-ը՝ տուժել ռետինե փամփուշտերով կրակոցներից, 4 –ը՝ ծեծի ենթարկվել իսրայելցի ոստիկանների կողմից։ Եվս 73 պաղեստինցի թունավորվել է արցունքաբեր գազից։
Բախումները տեղի են ունեցել Նաբլուս նահանգի հարավային մասում՝ Բեյթ քաղաքի շրջանում։ Տեղի բնակիչներն ավանդական ուրբաթօրյա ցույցն են անցկացրել ընդդեմ իսրայելական իշխանությունների ակտիվ բնակարանաշինական քաղաքականության, մասնավորապես Սաբիհ լեռան շրջանում։
17:37 23.08.2025
Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետ17:26 23.08.2025
Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ջրերում 12 կիլոմետր խորության վրա 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական ծառայությունը՝ BMKG-ն։ «5.8 մագնիտուդով և 12 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:24-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:24», – ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 51 կիլոմետր […] ...
17:15 23.08.2025
Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականըՆիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ընդունել է «Նոր սոցիալական պայմանագիր» (NSC) կուսակցության չորս պաշտոնակատար նախարարների և չորս պետական քարտուղարների հրաժարականը, որոնք հրաժարական էին տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։ «Օգոստոսի 22-ին պաշտոնակատար վարչապետ Դիկ Շոֆը Նորին Մեծությանը տեղեկացրել է, որ կաբինետի նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի անդամները խնդրել են իրենց […] ...
17:05 23.08.2025
Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համարԱվարտվել են Դիլիջանի թունելի երթեւեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթեւեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:00 23.08.2025
Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը հերքել է իր նախկին մենեջերի հայտարարությունը, թե ինքն ավարտել է կարիերան: «Այս լուրերը հիմնված են այն մարդու խոսքերի վրա, ով ինձ չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նա դավաճանել է ինձ և իմ երկիրն իր կեղծ հայտարարություններով։ Ես չեմ հեռացել բռնցքամարտից, պարբերաբար մարզվում եմ և շարունակում զարգանալ որպես մարզիկ։ Այդպիսի […] ...
16:41 23.08.2025
Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը, շաբաթ օրը հաղորդել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին», – […] ...
16:28 23.08.2025
Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրըՆուբարաշենի աղբավայրն արդեն 75 տարեկան է։ Այստեղ տարեկան շուրջ 300,000 տոննա աղբ է տեղափոխվում։ Խնդիրը քննարկվել է «Հեռանկար բանավեճի» շրջանակում։ ...