Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

11:36 05.06.2021

Կյանքի 80-րդ տարում մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 18:00-20:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից՝ հունիսի 8-ին՝ ժ. 12:00-14:00, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

«Անսահման մեծ է նշանավոր արտիստի վաստակը հայկական բալետային արվեստի զարգացման գործում: Աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերում հանդես է եկել Վ. Գալստյանը՝ մշտապես բարձր պահելով հայի անունն ու հայկական մշակույթի համբավը:

Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 12-ին Երևանում: 1959 թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1959-61 թթ․ եղել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու, 1961-72 թթ․` Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, 1974 թ.), Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961 թ.), Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (Անտունի, 1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976 թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967 թ.), Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (Արքայազն), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972 թ.) և այլն:

1972-75 թթ․ և 1977-79 թթ․ ղեկավարել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83 թթ. եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը:

Բեմադրել է Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974 թ., 2004 թ., նաև լիբրետոյի հեղինակ), Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1978 թ., 1982 թ., 1987 թ.), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976 թ.), Տ. Մանսուրյանի «Ձյունե թագուհին», Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002 թ.)․ Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» (2017 թ.) և այլ բալետներ:

Ներկայացումներով հանդես է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում, արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի բալետային խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն:

1987-88 թթ․ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը: 1999-2000 թթ․ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում:

1999 թ․-ից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000 թ․-ից՝ պրոֆեսոր): Եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը: 2014 թ․-ից Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն էր:

Հայաստանում և արտերկրում արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների (1968 թ. դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալ, 1967 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 2001 թ. ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 2011 թ. ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2013 թ. ՀԹԳՄ Հատուկ մրցանակ` թատերարվեստում ունեցած ավանդի համար):

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է մեծագույն արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, արվեստի երկրպագուներին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:26 23.08.2025

Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ջրերում 12 կիլոմետր խորության վրա 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական ծառայությունը՝ BMKG-ն։ «5.8 մագնիտուդով և 12 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:24-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:24», – ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 51 կիլոմետր […] ...

Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականը

17:15 23.08.2025

Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականը

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ընդունել է «Նոր սոցիալական պայմանագիր» (NSC) կուսակցության չորս պաշտոնակատար նախարարների և չորս պետական ​​քարտուղարների հրաժարականը, որոնք հրաժարական էին տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։ «Օգոստոսի 22-ին պաշտոնակատար վարչապետ Դիկ Շոֆը Նորին Մեծությանը տեղեկացրել է, որ կաբինետի նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի անդամները խնդրել են իրենց […] ...

Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համար

17:05 23.08.2025

Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համար

Ավարտվել են Դիլիջանի թունելի երթեւեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթեւեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունը

17:00 23.08.2025

Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունը

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը հերքել է իր նախկին մենեջերի հայտարարությունը, թե ինքն ավարտել է կարիերան: «Այս լուրերը հիմնված են այն մարդու խոսքերի վրա, ով ինձ չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նա դավաճանել է ինձ և իմ երկիրն իր կեղծ հայտարարություններով։ Ես չեմ հեռացել բռնցքամարտից, պարբերաբար մարզվում եմ և շարունակում զարգանալ որպես մարզիկ։ Այդպիսի […] ...

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

16:41 23.08.2025

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը, շաբաթ օրը հաղորդել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին», – […] ...

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

16:28 23.08.2025

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

Նուբարաշենի աղբավայրն արդեն 75 տարեկան է։ Այստեղ տարեկան շուրջ 300,000 տոննա աղբ է տեղափոխվում։ Խնդիրը քննարկվել է «Հեռանկար բանավեճի» շրջանակում։ ...

BACK_TO_TOP