11:43 07.06.2021
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու կոսմետիկ միջոցների տարաների մեջ:
Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ Երևանում, «ՀայՓոստ» ընկերության փոստային բաժանմունքից «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 17 ամյա անչափահաս Մ.Ս-ն:
Նա պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին: Ինչի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի տարբեր տեղանքներում հայտնաբերվել է վերջինիս կողմից նախապես տեղադրված շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ, որոնք պետք է իրացվեին բջջային «Telegram» հավելվածի միջոցով:
Ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մ.Ս-ն Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, որտեղ նույնպես հնարավոր է առկա լինեն թմրամիջոցներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել է նաև նշված բնակարանը։ Այստեղ ևս հայտնաբերվել են 404 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 185 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված, 16 փաթեթներով փաթեթավորված 40 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև թմրամիջոցների կշռման և փաթեթավորման համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ նաև հակագազ:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Մ.Ս-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:48 23.08.2025
Հարցված գերմանացիների մոտ 60%-ը դժգոհ է կառավարության և Մերցի աշխատանքիցԳերմանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է CDU/CSU և SPD դաշինքից կազմված կառավարության աշխատանքից, գրեթե 60%-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (CDU) աշխատանքից։ Այս մասին են վկայում Bild am Sonntag թերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցվածների 62%-ը դժգոհ է Գերմանիայում իշխող կոալիցիայի աշխատանքից։ Հարցվածների միայն 26%-ն է դրական գնահատել կառավարության աշխատանքը։ Միաժամանակ, Գերմանիայի […] ...
17:37 23.08.2025
Հայտնի է դարձել, թե որքան հաճախ է Թրամփը շփվում կնոջ հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է շփվում կնոջ՝ Մելանիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ նա հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս նախագահական ժամկետի ընթացքում նա հանրությանը հայտնվել է ընդամենը 19 օր, մինչդեռ նախորդ ժամկետում նա հայտնվել է 40 օր։ Այնուամենայնիվ, Մելանիան հաճախակի կապ է պահպանում ամուսնու հետ, հաճախ՝ […] ...
17:26 23.08.2025
Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի ջրերում 12 կիլոմետր խորության վրա 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական ծառայությունը՝ BMKG-ն։ «5.8 մագնիտուդով և 12 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:24-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:24», – ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 51 կիլոմետր […] ...
17:15 23.08.2025
Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականըՆիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ընդունել է «Նոր սոցիալական պայմանագիր» (NSC) կուսակցության չորս պաշտոնակատար նախարարների և չորս պետական քարտուղարների հրաժարականը, որոնք հրաժարական էին տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։ «Օգոստոսի 22-ին պաշտոնակատար վարչապետ Դիկ Շոֆը Նորին Մեծությանը տեղեկացրել է, որ կաբինետի նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի անդամները խնդրել են իրենց […] ...
17:05 23.08.2025
Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համարԱվարտվել են Դիլիջանի թունելի երթեւեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթեւեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...