22:57 07.06.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրն այցելեց Արմավիրի մարզ: Էջմիածին, Փարաքար, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր, Քարակերտ և մյուս համայնքներում կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ նախորդ 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ պատերազմի հանգամանքներին:
Առաջին կանգառը Փարաքարն էր, որտեղ անցած տարիներին կառավարության սուբվենցիոն ծրագրով 98 մլն դրամի ասֆալտապատում է կատարվել, 2020-ից ընթացքի մեջ են կեղտաջրերի մաքրման կայանի, ոռոգման ցանցի վերակառուցման, կոյուղագծի կառուցման և մի շարք այլ ծրագրեր, իսկ այս տարի կմեկնարկի միջնակարգ դպրոցի շինարարությունը: Արդեն իսկ կատարվածը ներկայացրեց Փաշինյանը, խոսեց այն մասին, թե ինչ են փոխել իրենք մարդկանց կյանքում:
Պատերազմը մեծ հարված հասցրեց, նշեց Փաշինյանը։ 3 տարիների ընթացքում պաշտպանության ոլորտի կայունացմանն ուղղված քայլեր են արել. մոտ 48 տոկոսով ավելացրել են ռազմական բյուջեն: Էջմիածնում շարունակեց խոսել բանակում կատարված բարեփոխումների մասին: Փաշինյանը էջմիածինցիներին կոչ արեց հունիսի 20-ին վերահաստատել ժողովրդի իշխանությունը:
Գայ համայնքը հայտնի է իր ջերմոցային տնտեսություններով, Փաշինյանը հարկ համարեց խոսել արդյունավետ գյուղատնտեսության զարգացման մասին, կարևորեց համայնքում մանկապարտեզի կառուցումն ու ներկայացրեց մարզում իրականացված բազմաթիվ ծրագրերը: Ակնալիճում կարճ կանգառից ու գյուղացիների հետ խնդիրները քննարկելուց հետո «Քաղաքացիական պայմանագրի» անդամները մեկնեցին Մեծամոր: Մարզում կատարված աշխատանքների մասին ասելիքը ծավալուն էր՝ արտաքին անվտանգության խնդիրների լուծում, կրթության որակի բարձրացում և տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման համար պատշաճ պայմանների ստեղծում. այս երեք ուղղություններով աշխատանքը, ըստ Փաշինյանի, կարող է նպաստել կուտակված խնդիրների լուծմանը:
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...