Զերծ մնացեք համացանցում «հեշտ փող» (մրցանակ, հեռախոս) շահելու թակարդից․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

Զերծ մնացեք համացանցում «հեշտ փող» (մրցանակ, հեռախոս) շահելու թակարդից․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

08:15 08.06.2021

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքում նամակների տեսքով տարածվող հետևյալ հղումը մի՛ տարածեք, մի՛ սեղմեք, տվյալներ մի՛ փոխանցեք։

Սա խարդախություն է։
Մի՛ փոխանցեք բանկային տվյալներ, գաղտնաբառեր ու այլ տեղեկություններ ձեր մասին, այլապես կունենաք գումարային կորուստներ, էլ․ հասցեների ու դրանցում պահվող ինֆորմացիաների կորուստներ, սոցիալական ցանցերի էջերի ու դրանցում պահվող նամակների ու ինֆորմացիայի կորուստներ։

Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ համացանցում «հեշտ փող» (մրցանակ, հեռախոս) շահելու թակարդից։ Անմիջապես կասկածով մոտեցեք նման հաղորդագրություններին, փորձեք կապվել իրական ընկերության հետ և հավաստիանալ՝ արդյո՞ք նրանք նման խաղարկություն իրականացնում են։

Գործակալության էջում կգտնեք նմանատիպ կեղծիքների բազում օրինակներ, որոնց մասին զգուշացրել ենք, կարող եք ուսումնասիրել և ծանոթանալ ու անվտանգ լինել։

Որպես օրինակ կարդացեք Ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույցը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

13:30 23.08.2025

Հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ ու հրացաններ․ Շիրակի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

13:17 23.08.2025

Էրդողանը հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին խթան կլինի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար

Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղին (Նախիջևանի հետ սահման) կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման «հզոր» խթան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 22-ին Իգդիր նահանգում կազմակերպված նոր երկաթուղու շինարարության մեկնարկի արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։ Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տրանսպորտային նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։ Էրդողանի ուղերձում […] ...

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

13:00 23.08.2025

ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է Գազայի հատվածում սովի առկայությունը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ կանգնած է լիակատար սովի առջև։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի կենտրոնը՝ ղհում անելով Ինտեգրված սննդամթերքի անվտանգության փուլերի դասակարգման (IPC) զեկույցին։ Գազայի ավելի քան կես միլիոն մարդ, որը կազմում է այնտեղ ապրող պաղեստինցիների գրեթե մեկ քառորդը, գնահատվում […] ...

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք

12:45 23.08.2025

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ «ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ […] ...

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

12:33 23.08.2025

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

12:17 23.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

BACK_TO_TOP