Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան

21:40 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին:
Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը:

«Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առևտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

17:18 04.05.2025

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

Հաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

17:00 04.05.2025

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

ՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 04.05.2025

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:34 04.05.2025

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

16:20 04.05.2025

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...

BACK_TO_TOP