ԱԺ նախկին պատգամավորները` «որձ» կովերի, տրակտորների ու գյուղատնտեսության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+15.09 oC

ԱԺ նախկին պատգամավորները` «որձ» կովերի, տրակտորների ու գյուղատնտեսության մասին

14:05 01.02.2018

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին են այսօր անդրադարձել Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանն ու Հակոբ Հակոբյանը:

Նրանց պնդմամբ՝ չնայած գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին դեռ մեկ ամիս կա, սակայն գործադիրն այսօրվանից պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ աշխատանքներին պատրաստվելու ուղղությամբ, մասնավորապես գյուղացուն ապահովի պարարտանյութով և սերմնացուով:

Բանախոսների տեսակետները, սակայն, չեն համընկել մի հարցում: Հակոբ Հակոբյանը պնդել է, որ այսօր գյուղացին խորհրդատվության կարիք չունի, լավ գիտի՝ ինչպես հող մշակի ու բերք ստանա, այնինչ գյուղատնտեսության նախարարությունը բավական մեծ գումարներ է ծախսում խորհրդատվական ոլորտում, թեև կարող էր այդ գումարներն անմիջականորեն տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

«Հող մշակելը դեռ չի նշանակում ֆերմերային տնտեսություն ունենալ կամ գյուղատնտեսությամբ զբաղվել»,- իր հերթին պնդել է Լեռնիկ Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ գյուղացիներից շատերն այսօր չգիտեն, թե իրենց տնօրինած հողի վրա որ բուսատեսակը, բանջարեղենը ցանելուց կամ մրգատու ծառը տնկելուց ինչ օգուտ կստանա, որն է ավելի արդյունավետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

10:29 16.05.2024

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության […] ...

Թանկարժեք մետաղների գներն աճել են

09:46 16.05.2024

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի մայիսի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոսկու գինն աճել է 1.15%-ով և կազմել 2393.20 դոլար, արծաթի գինն աճել է 3.29%-ով և կազմել 29.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.28%-ով և կազմել 1082.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

18:28 15.05.2024

ՎԶԵԲ-ը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանին կտրամադրի 236 միլիոն եվրո

Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավել ծրագրերի ֆինանսավորմանը. ՀՀ նախագահ

14:29 15.05.2024

ՎԶԵԲ-ը ՀՀ-ում խոշոր ներդրողներից է, մասնակցել է 200-ից ավել ծրագրերի ֆինանսավորմանը. ՀՀ նախագահ

Հայաստանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 236 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության շրջանակը համարել է ընդարձակ և նշել, որ […] ...

BACK_TO_TOP