15:27 21.06.2021
Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ և բարեկեցություն, և այս պահանջը կկատարի նոր կառավարությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում:
«Իրանի ժողովրդի ուղերձը փոփոխությունն է: Իրանի ժողովրդի ուղերձը կոռուպցիայի, աղքատության և խտրականության դեմ պայքարն է, ինչպես նաև արդարության հասնելը»,- ասել է նա:
Ռաիսին նաև հայտարարել է, որ Թեհրանը կհարգի միջուկային գործարքը, եթե դա օգուտ բերի երկրի բնակիչներին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը պետք է կատարի իրանցիների պահանջը և վերադառնա միջուկային գործարքին:
Ռաիսին հավելել է, որ իրանցիները նախագահական ընտրություններին իրենց զանգվածային մասնակցությամբ կարևոր ուղերձ են հղել աշխարհին:
«Մեր երկրում հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններին իրանցիների զանգվածային մասնակցությունը կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին։ Այն, որ չնայած կորոնավիրուսի համավարակին, իրանցիները մեծ բազմությամբ եկել են ընտրատեղամասեր, ցույց է տալիս նրանց ազգային միասնականությունը, խոսում է մարդկանց կյանքում փոփոխությունների անհրաժեշտության, կոռուպցիայի, աղքատության դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ ի պաշտպանություն իսլամական հեղափոխության իդեալների»,- ասել է Ռաիսին:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...