14:45 24.06.2021
Անկարան ու Վաշինգտոնը բանակցում են սեպտեմբերին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնելով նաև, որ բանակցությունների համար ԱՄՆ-ից տեխնիկական պատվիրակություն է ժամանել Թուրքիա:
«Եթե անհրաժեշտ պայմաններն ապահովվեն, մենք կշարունակենք օդանավակայանի անվտանգության ապահովման գործընթացը: ԱՄՆ-ի պատվիրակությունը եկել է, բանակցությունները շարունակվում են, բայց այս պահին ընդունված որոշում դեռ չկա»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել Աքարը:
Օրերս էլ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին էր հայտարարել այդ հարցով Թուրքիայի հետ բանակցությունների մասին «Թուրքիան համաձայնել է օդանավակայանի պահպանության հարցում ղեկավարումը իր վրա վերցնել: Սակայն այդ հարցի դետալների վրա դեռ աշխատանք է տարվում: Նրանք հայտարարել են, որ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից ու միջազգային հանրությունից: Դրա վրա ենք աշխատում»,- ասել է Քիրբին:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում ֆինանսական կամ լոգիստիկ աջակցություն տրամադրել Թուրքիային, խոսնակը հստակ պատասխան չէր տվել՝ ասելով, քննարկումներն ընթանում են, և իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի օգնություն են ցույց տալու Թուրքիային:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
19:05 19.06.2025
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […] ...
18:55 19.06.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան-Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր […] ...
18:46 19.06.2025
Հրդեհ՝ Իջևան քաղաքումՀունիսի 19-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել […] ...
18:36 19.06.2025
Աշխարհի լավագույն դարպասապահներըԲրիտանական հանրահայտ FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն դարպասապահներին։ Ցանկը գլխավորել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նրան հաջորդում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ») և Դավիդ Ռայան («Արսենալ»)։ Աշխարհի լավագույն դարպասապահներն` ըստ FourFourTwo-ի 1. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 2. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), 3. Դավիդ Ռայա («Արսենալ»), 4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), 5. Յան Զոմեր («Ինտեր»), 6. […] ...
18:30 19.06.2025
65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...
18:22 19.06.2025
Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱզգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։ Ընտրվելուց հետո […] ...