23:48 26.06.2021
Շոգ եղանակը հատկապես վտանգավոր է տարեցների և երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, բարձր ջերմաստիճանում օրգանների արյան մատակարարումը կարող է խաթարվել, անոթազարկերթի թիվը կարող է աճել և երակները կարող են ընդլայնվել, ասել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Թերապիայի և կանխարգելիչ բժշկության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր թերապևտ Օքսանա Դրապկինան:
«Շոգ եղանակին օրգանների արյան մատակարարումը կարող է խաթարվել, կարող է տեղի ունենալ էլեկտրոլիտների կորուստ, երակները ընդլայնում և արագ անոթազարկ: Սա կարող է հանգեցնել թրոմբոզի, իշեմիայի, սրտի անբավարարության և երակային քրոնիկ անբավարարության», – ասել է Դրապկինան։
Նա նշեց, որ բարձր ջերմաստիճանը հատկապես վտանգավոր է տարեցների և երեխաների, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար, առաջին հերթին՝ սրտանոթային և ուռուցքաբանական:
Շոգ եղանակի անբարենպաստ ազդեցության առաջին նշանները կարող են լինել դյուրագրգիռ վիճակը, գլխացավը և աշխատունակության անկումը, բացատրել է Դրապկինան:
Գերտաքացումից խուսափելու համար պետք է հնարավորինս շատ ջուր խմել, բառացիորեն յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից, քաղցր ըմպելիքներից, լիմոնադներից, որոնք ավելացնում են ծարավը, ասել է բժիշկը: Անհրաժեշտ է օրվա ընթացքում մի քանի անգամ ուտել՝ փոքր բաժիններով՝ խուսափելով ծանր յուղոտ կերակուրներից և շատակերությունից:
Շոգի ժամանակ խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, ներառյալ էլեկտրոնային ծխախոտները, վեյփերը և նարգիլեն, ասում է Դրապկինան:
«Ծխելը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա, բայց առաջին հերթին՝ սրտանոթային և նյարդային համակարգի վրա: Որքան էլ, որ պարադոքսալ է, հենց ծխելն է ուժեղացնում դյուրագրգռությունն ու ընդհանուր թուլությունը շոգի ժամանակ: Ծխելը և շոգը միասին հանգեցնում են աշխատունակության նվազմանը և բացասաբար ազդում ճանաչողական գործառույթների վրա, հետեւաբար, շոգ եղանակին հատկապես ծխողները հաճախ վատ են զգում, և սրտի հիվանդության զարգացման ռիսկը բազմակի աճում է», – ասել է Դրապկինան:
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...