15:40 25.06.2021
Բաքվի դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատական նիստին ընթերցվել է մեղադրական եզրակացությունը, հայտնում է minval.az-ը։
Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը մեղադրվում են «ահաբեկչության» և «դիվերսիայի» համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «մեղադրվողներն ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ։ Այդ անձինք նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և տեղավորվել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում։ Մեղադրյալները մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը կատարել են այդ տարածքներում ահաբեկչական սադրանքներ, անձանց վրա հարձակումներ, իրականացրել են պայթյուններ, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ՝ հասարակական անվտանգության խախտման նպատակով՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելով:
Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:
19:16 19.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստըՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների այս երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորվել են համագործակցային ջերմ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ. ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հանձնաժողովների համատեղ նիստում ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ […] ...
19:05 19.06.2025
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […] ...
18:55 19.06.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան-Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր […] ...
18:46 19.06.2025
Հրդեհ՝ Իջևան քաղաքումՀունիսի 19-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել […] ...
18:36 19.06.2025
Աշխարհի լավագույն դարպասապահներըԲրիտանական հանրահայտ FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն դարպասապահներին։ Ցանկը գլխավորել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նրան հաջորդում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ») և Դավիդ Ռայան («Արսենալ»)։ Աշխարհի լավագույն դարպասապահներն` ըստ FourFourTwo-ի 1. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 2. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), 3. Դավիդ Ռայա («Արսենալ»), 4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), 5. Յան Զոմեր («Ինտեր»), 6. […] ...
18:30 19.06.2025
65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...