13:12 26.06.2021
Իսպանիայում հունիսի 27-ից փողոցում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Այս սահմանափակող միջոցն Իսպանիայում գործում էր գրեթե մեկ տարի: Այն չեղարկվել է կառավարության կողմից, քանի որ երկրում լավացել է համաճարակաբանական իրավիճակը, իսկ պատվաստումների գործընթացն առաջ է գնում մեծ տեմպերով:
Ի դեպ, դիմակը կարելի է հանել, եթե կա 1.5 մ հեռավորությունը պահպանելու հնարավորություն: Հակառակ դեպքում նույնիսկ փողոցում կամ բաց տարածքներում մարդկանց կուտակման ժամանակ պետք է լինել դիմակով:
Վերջին մեկ տարվա ընթացքում առանց դիմակ կրելու տնից դուրս գալու համար նախատեսվում էր մինչև 100 եվրո տուգանք: Բացառությունները գործում էին միայն բժշկական ցուցումներ ունեցող մարդկանց, մինչև 6 տարեկան երեխաների համար և սպորտով զբաղվելու դեպքում: Չնայած Իսպանիայում գործող խիստ սահմանափակումներին՝ երկրում կորոնավիրուսի համավարակի երեք ալիք է եղել:
Ըստ Publico ինտերնետ-հրատարակության կատարված հարցման, որին մասնակցել է ավելի քան 4000 մարդ, հարցվածների 38 %-ը համաձայն է դիմակի ռեժիմը հանելու կառավարության որոշման հետ, 40 %-ը գտնում է, որ հարկավոր էր ևս մի փոքր սպասել, մինչև երկրի բնակիչների մեծամասնությունը պատվաստվեր, իսկ 22%-ը համաձայն է, սակայն կարծում է, որ բաց տարածքում պետք է դիմակ կրել՝ կախված կոնկրետ շրջաններում տիրող իրավիճակից:
Այս պահին Իսպանիայում պատաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացել է 23.7 միլիոն մարդ, իսկ լիովին պատվաստված է 15.1 միլիոն մարդ (Իսպանիայի բնակչությունը 47 միլիոն է):
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...