17:58 28.06.2021
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։
«Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին» Կոնվենցիան կարևորագույն բազմակողմ գործիք է, որի կիրառումը թույլ է տալիս ամբողջ միջազգային հանրությանը պաշտպանված լինել վարակիչ հիվանդությունների վտանգներից։ Վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակի պատճառով աշխարհում կանգ են առել կենսաբանական անվտանգության հարցերով և՛ փորձագիտական, և՛ անդամ-պետությունների մակարդակներով քննարկումները։ Այս հանգամանքը լուրջ վտանգ է նախկին ձեռքբերումների համար։ Նշենք, որ կենսանվտանգության հարցերով նման համաժողովներ կայացել են 2017 և 2019 թվականներին։
Սոչիում կայացած համաժողովի կազմակերպիչները պետական կազմակերպությունների, գիտական ասոցիացիաների և ոչ առևտրային ոլորտի ներկայացուցիչների համար հնարավորություն են ընձեռել ունենալու բաց քննարկումներ և խորացնելու համագործակցությունը գլոբալ կենսանվտանգության ապահովման հարցերում։
Երկօրյա համաժողովի ընթացքում պատվիրակները քննարկել են COVID-19 համավարակի պայմաններում վարակիչ սպառնալիքների նկատմամբ արագ արձագանքման փորձը, ինչպես նաև այս ոլորտում իրականացված գիտական հետազոտությունների հարցերը։ Քննարկումների հիմնական նպատակն է գիտատեխնիկական փոխգործակցության, փորձի փոխանակման միջոցով նպաստել կենսանվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։
Համաժողովին նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել Հայաստանում COVID-19-ի հակազդմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների և այդ ոլորտում միջազգային համագործակցության իրականացման փորձի վերաբերյալ ելույթով։
Լենա Նանուշյանը մասնակցել է նաև միջոցառման շրջանակներում կազմակերպված ԵԱՏՄ անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Պատվիրակության մյուս անդամը՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը, հանդես է եկել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի ոլորտում իրականացված գիտագործնական գործունեության մասին զեկույցով։
Համաժողովը միաժամանակ հնարավորություն է ընձեռել գործընկերների հետ ավելի սերտ միջավայրում քննարկելու կենսանվտանգության ապահովման ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը սերտ համագործակցում են նշված ոլորտում, որի վառ ապացույցն է 2018 թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում ՀՀ առողջապահության նախարարության և «Ռոսպոտրեբնադզորի» միջև ստորագրված Միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում ռուսական կողմը Հայաստանին նվիրաբերել է շարժական լաբորատորիա՝ նախատեսված վարակիչ հիվանդությունների մշտադիտարկման, արձագանքման և ինդիկացիայի համար։
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...