12:02 06.07.2021
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տեղեկացնում է, վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։
ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդարն» ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ վերջնական սակագինը։
200 Մվտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։
Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (այսուհետ՝ ԱՆԻՖ) պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%֊ը և 15%֊ը։
Այս առիթով «Մասդար»-ի տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին ասաց. «Ճանաչվելով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող՝ սկիզբ է դրվում մեր գործընկերներ ԱՆԻՖ֊ի և ՀՀ կառավարության հետ համագործակցության նոր և հետաքրքիր փուլի։ Սա կարևոր էջ է Հայաստանի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ Ցածր արժեքով արևային էներգիան կօգնի խթանել նոր ոլորտներ, ստեղծել աշխատատեղեր և երկիրը տանել դեպի ծաղկուն և իրապես կայուն ապագա։ «Մասդար»-ը հպարտ է աջակցել Հայաստանին՝ հասնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր հավակնոտ թիրախներին։ Առաջիկայում անհամբեր ենք դիտարկել երկրում այնպիսի հնարավորություններ, որոնք կունենան մաքուր էնէրգիայի ենթակառուցվածքը զարգացնելու մեծ ներուժ»։
Իր հերթին ԱՆԻՖ֊ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «Մենք բոլոր մակարդակներում բավական մեծ աշխատանք ենք իրականացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Թվում է, թե տարիներ շարունակ աշխատել ենք այս գործընթացի իրագործման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մինչ այսօր սա ամենամեծ միանվագ ներդրումն է կանաչ տնտեսության մեջ և ամենամեծերից ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մենք թե՛ հպարտ և թե՛ հաջողակ ենք Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դեպի վերականգնվող էներգետիկա էվոլյուցիայի այս կարևորագույն ճանապարհին ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին «Մասդարն» է»։
Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր:
Մրցույթը՝ «Մասդար»-ի և ԱՆԻՖ֊ի 2019 թվականի նոյեմբեր ամսին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում: Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ։
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:29 21.08.2025
Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համարԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...
22:25 21.08.2025
Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներՕգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...
22:19 21.08.2025
Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումներըԿադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: ...