ԱՄՆ-ում տոն օրերին հրաձգությունների զոհն է դարձել ավելի քան 230 մարդ․ Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է սահմանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ում տոն օրերին հրաձգությունների զոհն է դարձել ավելի քան 230 մարդ․ Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է սահմանվել

08:45 07.07.2021

Տոնական օրերին՝ հուլիսի 3-5-ը (հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշվել է Անկախության օրը-խմբ․) առնվազն 233 մարդ է դարձել հրաձգությունների զոհը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հաղորդվում է, որ հուլիսի 3-5-ը ևս առնվազն 618 մարդ վնասվածքներ է ստացել երկրում հրազենի գործադրմամբ ավելի քան 500 միջադեպերում։ Ցուցանիշը 26 տոկոսով ցածր է անցած տարվա նույն օրերի համեմատ։

Միայն Նյու Յորքում գրանցվել է հրաձգության 29 դեպք։ Տուժել է 35 մարդ, որից 2-ը մահացել են։

Հրաձգություններ են տեղի ունեցել նաև Չիկագոյում, Տեխասում, Վիրջինիայում, Օհայոյում, Դալլասում և Ատլանտայում։
Այսպիսով, Չիկագոյում ուրբաթ երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ սպանվել է 18 մարդ, ևս 83-ը՝ ստացել հրազենային վնասվածքներ։

Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ հանցագործությունների թվի ավելացման պատճառով։

«Հրազենի կիրառմամբ բռնությունը հանգեցրել է հանրային առողջապահության ոլորտում ճգնաժամի։ Այս միջոցառումը թույլ կտա խնդրի լուծմանն ուղղել բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու ուշադրությունը»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Դեռևս մայիսի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել Կոնգրեսին դադարեցնել երկրում զինված բռնության համաճարակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

SHANTNEWS

20:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP