12:58 08.07.2021
Շերոն Սթոունի կերպարը 1998 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ համարվում է ամենավառը, հիշվողն ու արտասովորն այդ մրցույթի պատմության մեջ, այնպես ինչպես Բյորկի կարապի հագուստը, Սելին Դիոնի տաբատով կոստյումը, որի պիջակը վերջինս թարս էր հագել:
Բանն այն է, որ Սթոունն իր այդ հագուստով հեղափոխություն կատարեց «Օսկարի ընդունված կանոններում: Սպիտակ, պարզ վերնաշապիկն ու մաքսի, ատլասե, բաց մանուշակագույն կիսաշրջազգեստը ցնցեցին հանդիսատեսներին ու մամուլի ներկայացուցիչներին: Սթոունի հայտնվելուց հետո կարմիր գորգի կանոնները մեկընդմիշտ կոտրվեցին։
Մինչ այդ ընդունված էր շքեղ զգեստ, պարտադիր բարձրակրունկներ, շքեղ սանրվածք: Հիմա կանոններն ավելի դեմոկրատական են՝ աստղերը կարող են հայտնվել կարմիր գորգին նաև կեդերով, առանց հատուկ դիմահարդարման ու սանրվածքի: Հիշենք թեկուզ այս տարվա մրցանակակիրներին՝ Քլոե Չժաոյին և Ֆրենսիս Մքդորմանին:
23 տարի առաջ այդպիսի բան հնարավոր չէր պատկերացնել: Իհարկե, աստղերին չէին վռնդի դահլիճից, սակայն քննադատական ռեպլիկներ ու հոդվածներ հաստատ կհայտնվեին: Լուսանկարները հաջորդ օրն իսկ կհայտնվեին տաբլոիդներնում ՝ «ամենավատ զգեստը» վերնագրով ու կսկսվեր մեկնաբանությունների «շքերթը»: Նույն ճակատագիրը բաժին հասավ նաև «Հիմնական բնազդի» աստղին: Իսկ ի՞նչ «մեղք» էր գործել Սթոունը. Նա պարզապես համադրել էր Vera Wang-ի շքեղ կիսաշրջազգեստն ամուսնու՝ Ֆիլ Բրոնշտեյնի Gap վերնաշապիկի հետ: Հիմա այդպիսի համադրությունը դասական է համարվում․ Valentino, Chanel, Prada, Miu Miu նորաձևության տների բոլոր ցուցադրությունների ժամանակ կտեսնեք վերնաշապիկի, կեդերի ու զգեստների համարձակ համադրություններ: Դրանք հիմա շատ թարմ տեսք ունեն: Իսկ այն ժամանակ mix & match ոճը շատ զգուշորեն էին օգտագործում:
Հեղափոխությունը՝ հեղափոխություն, բայց շատերը չգիտեն, թե ինչպես է ծնվել այդ գաղափարը: Բանն այն է, որ Շերոն Սթոունը մրցանակաբաշխությանը պիտի մասնակցեր Vera Wang -ի երեկոյան զգեստով: Սակայն առաքման ժամանակ զգեստը տուփով դուրս է ընկել մեքենայի բեռնախցիկից: Մեքենան անցել է դրա վրայով ու անդառնալիորեն փչացրել արվեստի գործը: Շերոնը ճարահատյալ զանգահարել է հագուստի դիզայներ Էլեն Միրոժնիկին ու օգնություն խնդրել: Ժամանակ չկար նոր հագուստ պատվիրելու: Էլենն ընտրել է և համադրել այն, ինչ կա Շերոնի զգեստապահարանում: Հավաքել է այն փայլուն կերպարը, որը հետագայում դարձել է դասական: Ավելին՝ համարվում է աստղային հանդերձանքի հեղափոխական համադրություն:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...