Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2021 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2021 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

17:52 13.07.2021

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 12-ին հրավիրվել էր խորհրդակցություն։ Ամփոփել են Ծառայության 2021 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։

Խորհրդակցություն-քննարկման ժամանակ զեկուցվել են Ծառայության բոլոր բաժինների կողմից հարուցված, ավարտված, վերսկսված, կարճված կատարողական վարույթների շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից ընթացք է տրվել 1.428.463 կատարողական վարույթի, ինչը 729.827 կատարողական վարույթով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարճվել է 427.525 կատարողական վարույթ։ Այն շուրջ 239.417 կատարողական վարույթով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Բռնագանձման ենթակա և հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով բռնագանձվել և վերականգնվել է ընդհանուր 21,924,619.131 ՀՀ դրամ, ինչը 6,866,374,693 դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Աճել է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին Ծառայության կողմից վերականգված գումարների ծավալը, իսկ պետբյուջեի օգտին վերականգնված գումարը կազմել է 5,340,121,654 դրամ, ինչը 1,097,232.816 դրամով ավելի է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 4,242,888,838 դրամի համեմատ։

2021 թվականի 1-ին կիսամյակում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 49.491 դիմում-գրություն, ընթացք է տրվել Ծառայության «Թեժ գծով» ստացված 30.065 հեռախոսազանգի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8.923-ով:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու արդյունավետության ապահովմանը, կադրային քաղաքականությանը, բյուջետային ծախսերին, ՏՏ ոլորտի զարգացմանը, հարկադիր կատարման օրենսդրության բարելավմանն ու միջազգային համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերին։

Առանձնահատուկ կարևորվել են Ծառայության կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում համաչափ զարգացման, միատեսակ աշխատանքային պրակտիկա ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը ընդհանուր առմամբ գոհացուցիչ է համարել հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը՝ նշելով, որ այն պետք է խթան հանդիսանա Ծառայության բոլոր բաժինների արդյունավետությունն ու Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակն ավելի բարձրացնելու համար։ Այդ ուղղությամբ քննարկման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

17:15 27.06.2025

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

17:07 27.06.2025

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

17:00 27.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

16:52 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

16:45 27.06.2025

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...

Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

16:37 27.06.2025

Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...

BACK_TO_TOP