21:49 25.07.2021
Ֆրանս-եգիպտական հնագիտական համատեղ առաքելության անդամները ջրի տակ անցած հնագույն, եգիպտական Ալեքսանդիայից ոչ հեռու Հերակլիոն քաղաքի տեղում հայտնաբերել են Պտղոմեոսի դարաշրջանի /4 րդ դար մ.թ.ա./ ռազմանավի մնացորդներ: Նավը խորտակվել է այն բանից հետո, երբ երկրաշարժի ժամանակ մ.թ.ա. 2-րդ դարում վրան փլվել է Ամոն տաճարը: Նավը սակայն լավ է պահպանվել Աբու Քիր ծովածոցում, հենց այն պատճառով, որ գտվել է պատերի փլատակների տակ: Նավի բեկորները գտնվել են 5 մետրանոց տիղմի շերտի տակ, որը խառնված է եղել նավի դետալների հետ:
Ֆրանս-եգիպտական առաքելության ղեկավար Ֆրանկ Գոդյոյի խոսքերով՝ գտածոն եզակի է, քանի որ այդպիսի արագընթաց նավեր գիտնականներին դեռ չի հաջողվել հայտնաբերել: Նավի երկարությունը ավելի քան 25 մետր է: Կառուցվել է դասական և հին եգիպտական ոճով: Նավի հարթ հատակը շատ հարմար է եղել գետում նավարկելու համար: Նեղոսով նավարկելու համար եղել են նաև թիակներ: Կան բազմաթիվ ապացույցներ, որ նավը կառուցվել է Եգիպտոսում, ընդ որում օգտագործվել է նաև կրկնակի մշակված փայտ:
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...