17:54 22.07.2021
ԱՄՆ Հավայի նահանգի բնակիչ Էբբի Գրեհեմը գտել է 37 տարի առաջ շշում պահված մի ուղերձ,- հայտնում է UPI գործակալությունը:
Շիշը գտնվել է ծովափում, այն ցեխի մեջ թաղված է եղել: Աղջիկը վստահ էր, որ գանձ է գտել, սակայն ծնողները թերահավատորեն են վերաբերվել շշին: Կարծել են, թե սովորական աղբ է: 2 օր անց բացել են ու պարզել, որ այնտեղ Ճապոնիայից ուղերձ է եղել:
Շիշը ուղերձով հանդերձ ծովն է նետվել 1984 թվականի հուլիսին՝ Թեսի քաղաքում: Հեղինակները եղել են բնական գիտությունների ակումբի անդամներ: Նրանք խնդրել են նրան, ով կգտնի շիշը, տեղյակ պահի իրենց այդ մասին: Գրել են, որ զբաղվում են օվկիանոսի ուսումնասիրությամբ: Էբբին և իր ընտանիքի անդամները առայժմ չեն գտել ուղերձի հեղինակներին, սակայն կարողացել են ուղարկել այն նշված հասցեով:
Ուղերձի հեղինակները հիմա առնվազն 50-55 տարեկան են:
20:22 03.05.2025
Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառովՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...