09:30 12.07.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ շրջանառվող լուրերի` երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
Այս իրադարձությունը միանգամայն սպասելի էր: Ժամանակին Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Ու մշտապես տեսակետ է հնչել, որ նա առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի հանցագործության կոծկման հարցում, երբ փորձեցին քրեական գործի նախաքննությունը տանել՝ մեղավորներ փնտրելով ոչ թե իշխանության, այլ ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ընդդիմադիրների շրջանակներում:
Եթե չեք մոռացել, հենց նա էր համոզում, որ ընդդիմադիրների մոտ իբր հայտնաբերված ձողերն ու մահակները մարմնական վնասվածքներ պատճառելու համար էին: Հենց նա էր փորձում համոզել, թե մարտի 1-ի իրադարձություններին բանակը չի ներգրավվել, թեեւ տեսագրություններում երեւում էին ՊՆ համարանիշներով մեքենաները: Հենց նա էր համոզում, թե մարտի 1-ին ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, ծառայողական պարտականությունների չարաշահման որևէ դեպք չի եղել:
Հիմա, երբ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործի քննությունը, ըստ այդմ, հերթով բացվում են նախաքննության ժամանակ թույլ տրված կեղծիքները, շատ հարցերում ակնհայտ դիտավորությունը, նրա հրաժարականը միանգամայն տրամաբանական է:
Առավել ևս, երբ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հավանական են համարում, որ որոշ ժամանակ անց այս գործով կարող է նույն Վահագն Հարությունյանը հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, երբ հիմնավոր փաստեր ներկայացվեն, որ նա ժամանակին փորձել է կոծկել հանցագործության հանգամանքները` չարաշահելով պաշտոնական լիազորությունները:
Հուսանք, երբ ՀՔԾ-ն կհասնի նաև մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի գործողությունների իրավաչափության ուսումնասիրությանը, Վահագն Հարությունյանը մարտի 1-ի մյուս պատասխանատուների նման ճողոպրած չի լինի երկրից»:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...