«Կառուցի՛ր Հայաստան»․ Ստեղծվել է ներդրողների խումբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների հոսք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

«Կառուցի՛ր Հայաստան»․ Ստեղծվել է ներդրողների խումբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների հոսք

10:27 12.07.2018

Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:

Նախաձեռնության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների  հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Նախագծի մեկնարկն ազդարարվում է ներդրողների խմբի կոչով, որը ներկայացված է ստորև:

ԿՈՉ
Նկատի ունենալով, որ.

●   համաշխարհայնացման ագրեսիվ միտումները և հայրենամերձ տարածքներից՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի ավանդական համայնքներից հայության արտագաղթն օրախնդիր են դարձնում հայկական ներուժի համախմբումը,

● ՀՀ-ն՝ որպես համայն հայության հայրենիք, ունի ծանրակշիռ պատասխանատվություն յուրաքանչյուր հայի ինքնության պահպանման, բարեկեցության, անվտանգության և զարգացման գործում,

●  Սփյուռքում շարունակվող ուծացումը սպառնում է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,

●   զարգացման երկարաժամկետ և համակարգված տեսլական չունեցող հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու ստեղծագործել աշխարհի տարբեր անկյուններում՝ իր ամբողջական ներուժը չօգտագործելով միասնաբար,

●   ՀՀ-ը անկախության հռչակման առաջին իսկ օրվանից գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հորիզոնական շրջափակման մեջ` կրելով այդ երկրների թշնամական, ռազմատենչ հռետորաբանության հետևանքները,

●  1991թ-ից ի վեր ՀՀ-ից տեղի է ունենում ուղեղների և որակյալ մարդկային ներուժի անկառավարելի արտահոսք՝ խաթարելով երկրի անվտանգությունը,

● հայությունը Սփյուռքում ձևավորել է տնտեսական կապիտալ, որը համախմբված չէ և չի ծառայում խոշորամասշտաբ միասնական ծրագրերի իրականացմանը,

● ՀՀ-ում ձևավորվում է համապատասխան միջավայր՝ ինքնահոս հայրենադարձության ալիքն «ընդունելու» և այն առավել համակարգված դարձնելու համար,

● Սփյուռքում հասունացել է Հայաստանը համահայկական նախագծերի կենտրոնի վերածելու վաղեմի գաղափարը,

ապա  եզրակացնելով, որ.

●  հայրենադարձության որոշում կայացնողը սփյուռքահայն է, ով ուզում է մասնակցել սեփական երկրի կառուցման գործին, պատասխանատվություն

կրել այդ երկրի ճակատագրի համար, ինչպես նաև ավելի բարեկեցիկ, ապահով ու երջանիկ կյանք ապահովել իր և իր ընտանիքի համար,

● ՀՀ-ը պետք է կարողանա ստեղծել սոցիալ-տնտեսական համակարգված միջավայր, որը դեպի իրեն կձգի այդ սփյուռքահային` իր կապիտալով ու գիտելիքներով հանդերձ,

●   ՀՀ-ում համապատասխան ենթակառուցվածքները պետք է ծառայեն ինքնահոս հայրենադարձության համակարգված կազմակերպմանը, ընդ որում՝ ՀՀ ցանկացած վարչակազմ կարող է միմիայն աջակցել սփյուռքահայության ժողովրդագրական, տնտեսական եւ մասնագիտական ներուժի հայրենադարձությանը,

հայտարարում ենք.

–     Մենք՝ ներքոստորագրյալներս, «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես ենք գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնամասշտաբ հոսք՝ դեպի Հայաստան:

Միաժամանակ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայ գործարար շրջանակի մեր գործընկերներին միանալ նախաձեռնությանը՝ այդպիսով անմիջականորեն մասնակցելով  «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի իրականացմանը:

Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա  2019 թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում:

Վարտան Սիրմակես (Վարդան Սըրմաքեշ, Vartan Sirmakes, Switzerland)

Արդեն Սելլեֆյան (Արտեն Սելեֆյան, Arden Sellefyan, Switzerland)

Հայկ Հովհաննիսյան (Hayk Hovhannisyan, Switzerland)

Վարտկես Կնաջյան (Վարդգես Քնաճյան, Vartkess Knadjian, Belgium)

Հարութ Միսիրեան (Հարութ Միսիրյան, Harout Missirian, Lebanon)

Աբրահամ Օդեմիս (Abraham Odemis, France)

Հրաչ Կապրիելյան (Հրաչ Գաբրիելյան, Hratch Kaprielian, USA)

Անուշավան Նազարեան (Անուշավան Նազարյան, Anushavan Nazarian, Kuwait)

Յարութիւն, Յակոբ, Ռաֆֆի, Շանթ Ստամպուլլի (Հարություն, Հակոբ, Րաֆֆի, Շանթ Ստամբուլլի, Haroutune, Hagop, Raffi & Chant Istanboulli, Italy & United Arab Emirates )

Փաթրիք Արապեան (Պատրիկ Արաբյան, Patrick Arapian, France)

Ռոյ Արաքելեան (Ռոյ Առաքելյան, Roy Arakelyan, France)

Սևակ Արծրունի (Sevak Artsruni, Armenia)»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP