09:00 26.07.2021
Թունիսի նախագահ Կայս Սայիդը երկրի վարչապետ Հիշամ ալ-Մեշիշիին զրկել է լիազորություններից, իսկ խորհրդարանի անդամներին՝ անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ընդունել եմ որոշում, որը պետք է ընդունեի մի քանի ամիս առաջ՝ խորհրդարանի բոլոր գործառույթների սառեցում։ Երկրի սահմանադրությունը թույլ չի տալիս արձակել խորհրդարանը, սակայն չի արգելում սառեցնել դրա գործունեությունը։ Միջոցառումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը չի վերադարձել Թունիս և քանի դեռ մենք չենք փրկել պետությունը»,-ասել է նախագահը։
Սայիդը ստանձնել է կառավարության ղեկավարի պարտականությունները։ Նշենք, որ Հիշամ ալ-Մեմիշին գլխավորում էր նախարարների կաբինետը 2020 թվականի սեպտեմբերից։
Որոշումներն ընդունվել են՝ կապված Թունիսում ընթացող ցույցերի հետ։ Մասնակիցները պահանջում են արձակել խորհրդարանը, փոփոխել քաղաքական ռեժիմը և պատասխանատվության ենթարկել երկրի համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման մեղավորներին։
Տեղի ոստիկանությունն արգելափակել է մայրաքաղաքի գլխավոր փողոց՝ Բուրգիբա տանող բոլոր մուտքերը։ Այն 10 տարի առաջ եղել է թունիսյան հեղափոխության առանցքային վայրը։ Ոստիկաններով է շրջապատվել նաև խորհրդարանը։
??
أقال الرئيس التونسي رئيس الوزراء وحل البرلمان وعلق الحصانة عن جميع النواب ، وأعلن أنه يتولى السلطة التنفيذية بعد اضطرابات عنيفة واجتماع طارئ مع القوات المسلحة والأجهزة الأمنية.
رئيس البرلمان التونسي يتهم الرئيس بشن انقلاب “على الثورة والدستور”.#تونس?الجيش يطوق مبنى البرلمان pic.twitter.com/WBPVLzSDwW— ☝️Index Hakeem ?☝️ (@hakrashaa) July 26, 2021
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...