11:19 26.07.2021
Հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները մակերեսային են, առանց բավարար հիմնավորումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր:
Ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:
Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացվում միաբնույթ միջնորդությունները տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների:
Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում նրանց հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների գրառումներով:
Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժմանը վերաբերող թե՛ հոգեբուժարանների, թե՛ դատարանների պրակտիկան:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:
Ուսումնասիրած բոլոր դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (մարդու կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր:
Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացնում միաբնույթ միջնորդություններ տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների:
Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում նրանց հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների գրառումներով:
Խիստ դատապարտելի է դատական պրակտիկան:
Դատավորների մոտ ոչ միայն տարակուսանքի տեղիք չեն տալիս հոգեբուժարանների տիպային միջնորդությունները, այլև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում, որպես կանոն, դրվում են հոգեբուժարանների միջնորդությունների տիպային ձևակերպումները՝ առանց հիմնավորող բավարար փաստարկների:
Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվում են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով: Սա էլ նշանակում է, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային, մակերեսային բնույթի են»:
Մանրամասները ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցում։
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...