2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող

11:36 26.07.2021

Արդեն 4 տարի Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգը։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

Այս տարվա 6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, սակայն հավաստագիր տրամադրվել է 111-ին։

Օրինապահ համարվելու համար հարկ վճարողը պետք է ներկայացնի բոլոր հարկային հաշվարկները, օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները, ինչպես նաև սահմանված ժամկետում և կարգով վճարած լինի հարկային պարտավորություններն ու չունենա հարկային և մաքսային օրեսդրությամբ սահմանված որևէ իրավախախտում։

Բիզնեսին մոտիվացնելու և փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ն այս տարի իրականացրել է կարևոր փոփոխություն։ Հարկային օրենսգրքի նոր լրացումները մայիսի 5-ին ընդունվել են Ազգային ժողովում։ Այս փոփոխությամբ Հայաստանում ամեն տարի ապրիլի 19-ին կնշվի Հարկ վճարողի օրը, միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողների համար սահմանվել են մի շարք բարելավումներ։

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը, նախատեսվող կարգով, տրամարդվելու է 1 տարի ժամկետով, իսկ հարկ վճարողի ցանկության դեպքում՝ հայերենից բացի նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով։

Նոր փոփոխություններով համակարգում իրականացվել են հետևյալ բարեփոխումները․

– հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումն իրականացնելու է դրանց պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում,
– միասնական հաշվում առկա գումարները հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում վերադարձվելու են համապատասխան դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում,
– ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգերով և ժամկետներում՝ օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 մլն. դրամի հայտերի հիման վրա։
– Հարկային և մաքսային մարմինների գործունեության բողոքարկման հանձնաժողով ներկայացրած օրինապահ հարկ վճարողների դիմումները քննվում և դրանց մասին դիրքորոշումը ներկայացվում է 15 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում այդ ժամկետը կազմում է 30 օր։

Կարևոր առավելություն է նաև այն, որ հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից։ Այն օգնում է վարկ ստանալիս, գործընկերների մոտ բարձրացնում է վստահությունը, իսկ պետական կառավարման մարմինները, վարչարարության իրականացնելիս, կարող են կիրառել առավել պարզեցված ու բարենպաստ ընթացակարգեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊՐԻԼԻ 19-Ը ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՕՐ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:43 21.08.2025

Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

15:35 21.08.2025

Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

15:28 21.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերք

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

15:22 21.08.2025

Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

15:15 21.08.2025

Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

15:07 21.08.2025

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...

BACK_TO_TOP