12:07 27.07.2021
Քենիայի Նանյուկի քաղաքի լոբբիստների խումբը և գրեթե հազար տեղացի բնակիչ դատական հայց են ներկայացրել բրիտանական բանակի դեմ զորավարժությունների ընթացքում արգելոցում տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառով, գրում է Газета պարբերականը:
Մարտին բրիտանական զորավարժություններն ավարտվել էին Քենիայի Լոլդայգա Հիլզ արգելոցում բռնկված լայնամասշտաբ հրդեհով. մասնագիտացված ծառայությունները երկար ժամանակ չէին կարողանում մարել կրակը: Հրդեհի պաշտոնական պատճառը չի հաղորդվում: Դրանից մեկ ամիս առաջ, Նանյուկիից 8 կիլոմետր հեռավորության վրա բրիտանական ավիաբազայում տեղի էր ունեցել նոր շտաբի և ուսումնական կենտրոնի բացումը:
Տեղի բնակիչները պնդում են, որ արգելոցում հրդեհի մասշտաբն աննախադեպ էր, այն տևել է առնվազն 4 օր: Նրանք նաև պնդում են, որ հրդեհից «տապակած հոտ է գալիս»՝ չնայած Վայրի բնության ծառայությունը հերքել է այն պնդումները, թե հրդեհին զոհ է գնացել մի քանի խոշոր կենդանի, այդ թվում՝ 5 փիղ:
Դատական հայցի հեղինակները բարձրաձայնել են մի քանի բողոք՝ խախտվել է մաքուր և առողջ միջավայր ունենալու իրավունքը, ինչպես նաև անվտանգ մարզումների ռազմական ստանդարտները: Բացի այդ, վայրի կենդանիները, փախչելով զորավարժությունների աղմուկից և կրակից, ներխուժել են բնակավայրեր և ոչնչացրել բերքը: Նրանք ցանկանում են, որ բրիտանական բանակը և բնապահպանական մարմինները պատասխանատվություն կրեն վնասի համար:
Բրիտանական կողմի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակը հրդեհի հետ կապված իր սեփական ներքին հետաքննությունն է անցկացրել, սակայն քանի որ «դա ընթացիկ դատական գործի մի մասն է, իրավիճակը մեկնաբանելը տեղին չէ»:
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...