21:27 08.08.2021
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանի Ֆրեյզեր գետում 158 կգ-անոց թառափը ձկնորսների աչքի առջև դուրս է թռել ջրից:
Տեսանյութը Instagram-ում հրապարակել է ձկնորսական ընկերություններից մեկի աշխատակից Իվ Բիսսոնը: Կադրերում երևում է, որ ձկնորսական ցանցն ընկած ձուկը դուրս է թռչում ջրից, երբ ձկնորսը փորձում է դուրս քաշել նրան: Լսվում է նաև, թե ինչպես նավակի ուղևորներից մեկը խորհուրդ է տալիս ուժեղ քաշել ճոպանը: Հանկարծ հսկան թռչում է ցանցից: Ականատեսները զարմանքից ճչում են: Բիսսոնը պարզաբանել է, որ ձուկն առնվազն 50 տարեկան է և կշռում է մոտ 158 կգ: Բիսսոնը նաև նշել է, որ դա իր կյանքում բռնած ամենամեծ ձուկն է: Խիզախ ու ազատատենչ կենդանուն ձկնորսները բաց են թողել: Տեսանյութը դիտել է ավելի քան 4.7 մլն օգտատեր:
20:42 03.05.2025
Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. NewsweekԵվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից զենքի մատակարարման իրենց կախվածությունից, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը ԱՄՆ-ից, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով եվրոպական ռազմական աղբյուրը։ «Ցանկություն կա հնարավորինս ազատել Եվրոպան ԱՄՆ-ի կախվածությունից, բայց ամբողջովին չդադարեցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների հասանելիությունը»,-ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես հետեւում է ամսագրի հրապարակումից, մասնավորապես, այս առումով եվրոպական երկրներն աշխատում են […] ...
20:30 03.05.2025
Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիքԱյսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: «Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ […] ...
20:22 03.05.2025
Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառովՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...
20:10 03.05.2025
ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասինՄիացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...