Իռլանդիայում ոչխարներն օգնում են պատմաբաններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Իռլանդիայում ոչխարներն օգնում են պատմաբաններին

19:56 08.08.2021

Իռլանդացի պատմաբանները և կամավորները սկսել են «համագործակցել» ոչխարների հետ: Այդպիսով նրանք փորձում են մաքրել գերեզմանները մոլախոտերից Քրոսսեհեվեյն գյուղում, գրում է RTÉ-ն:

Նախաձեռնությունը քաղաքային խորհրդի պատգամավոր Օդրի Բաքլիին է: Դեպի Ուելս ճամփորդության ժամանակ նա նկատել է, թե ինչպես են այծերն արածում Հաուերի գերեզմանոցում: Պատմաբանները սկզբում այծերի «օգնությանն են դիմել»: Այդպիսով հայտնաբերվել է 1700-ական թվականների 400 տապանաքար: Բայց պարզվել է, որ այծերը կերել են մոլախոտերը, իսկ խոտերը՝ թողել: Պատմաբանները որոշել են «դիմել» նաև ոչխարներին: «Հուշարձանների մեծ մասը ուղղակի քարեր են՝ նշումներով: Մարդիկ  չեն կարողացել տապանաքարեր գնել, այդ պատաճռով էլ պարզապես հարթ քարեր են օգտագործել որպես գերեզմանաքար»,-նկատել է պատմաբաններից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

20:10 03.05.2025

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

Միացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

19:42 03.05.2025

Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

19:30 03.05.2025

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ

Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

19:20 03.05.2025

Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ

Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...

BACK_TO_TOP