ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների՝ եռանախագահների հովանու ներքո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների՝ եռանախագահների հովանու ներքո

09:45 29.07.2021

ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնության վերջին էսկալացիան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառություններն՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը վկայում է այն մասին, որ միայն համապարփակ կարգավորումը, որը կընդգրկի դեռևս չլուծված բոլոր հարցերը, կկարողանա նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և թույլ կտա տարածաշրջանի ժողովրդին միասին խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,-ասված է հայտարարությունում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 24.06.2025

SHANTNEWS

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:54 24.06.2025

«Պորտուն» չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբում «Պորտուի» ու «Ալ Ահլիի» միջև գերլարված հանդիպում է կայացել, որն ավարտվել է 4-4 հաշվով: Խաղի ընթացքում Եգիպտոսի թիմը 4 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի կարողացել հաղթել: «Ալ Ահլիի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Վեսամ Աբու Ալին: 89-րդ րոպեին պորտուգալական թիմին պարտությունից փրկել է Պեպեն: Երկու թիմերն էլ դուրս […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

17:50 24.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

17:45 24.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-24-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […] ...

Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան

17:35 24.06.2025

Չեմ խաղա Հայաստանում, «Ինտերն» իմ վերջին ակումբն է. Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է La Repubblica-ն: «Սա իմ կարիերայի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է: Չգիտեմ՝ դեռ որքան եմ խաղալու: Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ: Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ: Չեմ ուզում կարիերաս ավարտել ափսոսանքով, որ ուշացել եմ: «Ինտերն» իմ վերջին թիմն […] ...

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

17:26 24.06.2025

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...

BACK_TO_TOP